Նոր նշանակումներ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանագրով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Նշենք, որ երկու օր առաջ Մալաթիայի բաժնի արդեն նախկին պետ Ռոման Կիրակոսյանը ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ:

Ոստիկանապետի հրամանով նաև կադրային փոփոխություններ են կատարվել ոստիկանության անձնագրային վարչության տարբեր բաժանմունքներում: Սակայն ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից այլ մանրամասներ չհայտնեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել