70 միլիոն դրամ՝ հոգեկան առողջության վերականգման ծառայությունների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարտի 3-ին պայմանագիր է կնքել «Արթմեդ» բժշկական կենտրոնի հետ՝ հիվանդանոցայաին ծառայություններ ստանալու համար:

Մասնավորապես, գնման վերաբերյալ պայմանագրից տեղեկանում ենք, որ հիվանդանոցայաին ծառայությունները մասնավորապես վերաբերում են հոգեկան առողջության հարցերին՝ հոգեկան առողջության վերականգնում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, սուր հոգեկան խանգարումների բուժում, հոգեկան առողջության վերականգնում` ստացիոնարի պայմաններում:

Այս ծառայությունների համար նախարարությունը պետական բյուջեի միջոցներից հատկացրել է 70.1 միլիոն դրամ: Նշենք նաև, որ ծառայությունների մատուցման վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 25-ն է:

Безымянный

Նախարարությունն այս բժշկական կենտրոնի հետ նաև մեկ այլ պայմանագիր է կնքել՝ վիրահատական միջմատությամբ նախա- և հետպրոթեզավորվող հիվանդների օրթոպեդ բուժման, ոչ վիրահտական եղանակով օրթոպեդիկ բուժման և վերականգնողական բուժման ծառայությունների համար: Այս ծառայությունների համար վճարվել է 111.5 միլիոն դրամ:

Безымянный1

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ