ՀՀ նախագահի նորանշանակ ռեֆերենտի գույքն ու եկամուտները

ՀՀ նախագահի կարգադրությամբ փետրվարի 24-ին  Արմեն Ռազմիկի Հարությունյանը նշակակվեց  ՀՀ նախագահի ռեֆերենտ:  Նա մինչ այս պաշտոնում նշանակվելը ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարակադիր ծառայության պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:

Այսպիսով, Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր հարկադիրի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2014 թվականի հուլիսի 8-ին: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է մեկ հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 29 հազար եվրո, 1.2 միլիոն դրամ:

2014 թվականի տարեսկզբին նա ունեցել է 27 հազար եվրո և 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝  33 հազար եվրո և 350 հազար դրամ: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 6.69 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:

06mb_c230f2015 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 38 հազար եվրո և 600 հազար դրամ, իսկ եկամուտը, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից, 11.38 միլիոն դրամ:

2016 թվականին պաշտոնը դադարեցնելու պահին նա հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 38 հազար եվրո և 250 հազար դրամ:

Նրա կինը՝  Արմինե Գևորգյանը, 2014 թվականի ընթացքում 4.92 միլիոն դրամով ձեռք է բերել MERCEDES-BENZ C230 ավտոմեքենա: Այս տերսկզբին նրա դրամական միջոցները կազմել են  55 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 41.7 հազար ԱՄՆ դոլար: Իսկ եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 1.2 միլիոն դրամ:

2015-ի ընթացքում Արմինե Գևորգյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 27 հազար դոլար, իսկ եկամուտը մնացել է նույնը՝ 1.2 միլիոն դրամ:hh-naxagahi-referent (1)

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ