Մալազիացի առեղծվածային խաղացողը փողերի լվացման առնչությամբ անցկացվող հետաքննության կենտրոնում

Նա հայտնվեց 2009 թվականին հայտնի չէ թե որտեղից։ Ճչացող արտաքինով 28-ամյա երիտասարդ, ով քաղաքում հսկայական գումարներ էր վատնում։

Երբ դերասանուհի Լինդսեյ Լոհանը իր 23-րդ ծննդայան տարեդարձն էր տոնում 1Oak գիշերային ակումբում, նա 23 շիշ «Կրիստալ» ուղարկեց դերասանուհու սեղանին։ 160000 ԱՄՆ դոլար է ծախսել Չելսիում խմիչքի երեկոյի սպասարկման համար, իսկ մեկ անգամ էլ Գրինվիչի «Պինք Էլեֆանթ» ակումբում երեկույթից հետո 8 մատուցողուհիների է իր հետ տարել Մալազիա երեկոն այնտեղ շարունակելու համար։

Սակայն ոչ ոք չգիտի թե ո՞վ է այս մարդը․ Լոու Թաեք Ջոն, որ հայտնի է նաև Ջո Լոու անունով, և ինչպես է այդքան գումար աշխատել։

Ինտրիգը խորացավ հաջորդ մի քանի տարիների ընթացքում, երբ Լոուն զգալի քանակությամբ շքեղ անշարժ գույք և հանրահայտ արվեստի գործեր ձեռք բերեց։ Նա 30,55 միլիոն դոլարով բնակարան գնեց Թայմ Ուրներ Կենտրոնում, ինչպես նաև բնակարան Լուրել Փարքի շենքերից մեկում 23,98 միլիոն դոլարով։

Նա գնեց նաև Մոնեի, Բասքուտայի, Ռոդկոսի վրձիններին պատկանող նկարներ։ Ենթադրություններ կան, որ նա է գնել Պիկասոյի «Ալժիրցի կանայք» նկարը անցյալ տարվա մայիսին անցկացված աճուրդում վճարելով 141 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա նկարի համար երբևէ վճարված ամենաբարձր գինն է։

Այսօր Ջո Լոու-ի առեղծվածը վերջապես լուծվել է, շնորհիվ այն սկանադալի, որը սպառնում է Մալազիայի կառավարությանը և Ուոլ Սթրիթի խոշորագույն «Գոլդման Սաքս Գրուփ» ընկերությանը։

Նյու Յորքի անշարժ գույքի բրոքերներին հարցաքննում են Ջո Լոուի անվան հետ կապված անշարճ գույքի գործարքների մասին։

New York Post-ի աղբյուրի տեղեկացմամբ, դաշնային քննիչները հետաքննություն են իրականացնում, որը կարող է դառնալ «համաշխարահյին փողերի լվացման առնչվող խոշորագույն գործերից մեկը»։

Հարուստ պատմություն

Ջո Լոուն իսկապես լավ կապեր ունի։ Մալազիացի հարուստ բիզնեսմենի որդին ուսանել է Ուարթոն համալսարանում և ֆինանսական խորհրդական դարձել։ Նրա հաճախորդներից է Թերենգանուն (Terengganu), մալազիայի նավթով հարուստ սուլթանատներից մեկը, որը 2008 թվականի հիմնել է ազգային բարեկեցության ինքնուրույն հիմնադրամ TIA-ը։

Լոնդոնում ուսանելու տարիների նրա ընկերներից է Ռիզա Ազիզը։ 2009 թվկանին Ռիզա Ազիզի խորթ հայրը՝ Նաջիբ Ռազակը Մալազիայի վարչապետ դարձավ։

Առցանց հետաքննող հրատարակություն Sarawak Report-ի տեղեկացմամբ Ռազակը TIA-ի կառավարումը իր ձեռքը վերցրեց հենց Լոուի օգնությամբ։ Հիմնադրամը վերափոխվեց անվանվելով 1Malaysia Development Berhad, որը հայտնի է 1MDB անունով (ռազմավարական զարգացման ընկերություն ՛Է․Մ․)։ Ռազակը դարձավ ընկերության խորհրդակցական խորհրդի ղեկավար։

1MDB-ի նպատակը արժեթղթերի վաճառքի միջոցով գումարներ վաստակելն էր։ Ստացված գումարները պետք է օգտագործվեին Մալազիայում ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու կամ Մերձավոր Արևելքի ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնելու նպատակով։ Այսպիսով ընկերությունը բավականին գումարներ կվաստակեր, որից կշահեր պետությունը, միևնույն ժամանակ արժեթղթերին տոսերին ողջամիտ տոկոսներ կապահովեր։

Որպես 1MDB և Ռազակի խորհրդատու, «Գոլդման Սաքս Գրուփ»-ը մեծ օգուտներ ստացավ։ 2012-2013 թվականներին 1MDB-ի արժեթղթերի երք վաճառք իրականացվեց 6,5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Ինչպես հայտնում են Գոլդմանը դրանից մեկ շահույթ ստացավ․ համարյա 593 միլիոն ԱՄՆ դոլար, կամ 9,1 տոկոս։ Ներդրումային բանկերին բնորոշ սովորական տոկոսադրույքը մոտ 5 տոկոս է կազմում։

Այնուհետև, անցյալ տարի ամեն ինչ սկսեց փլուզվել։ Նախ, հիմնադրամը չկարողացավ 11 միլիարդ ԱՄՆ դոլար վճարել իր պարտատերերին։ Այնուհետև, հուլիսիսն The Wall Street Journal-ը հայտնեց, որ 1MDB-ի հաշիվներից 681 միլիոն ԱՄՆ դոլարը հայտնվեց վարչապետի անձնական բանկային հաշվին։ Ռազակը հերքել է թե այդ գումարները եկել են 1MDB-ից։

Ռազակի հրաժարականի կոչեր հնչեցին, որոնք նա անտեսեց։ Մալազիայի համապատասխան մարմինները, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, Շվեյցարիայի, Սինգապուրի և Հոնկ Կոնգի հետ միասին հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություն են սկսել։

Ներկայումս «Գոլդման Սաքս»-ը Մալազիայում ցասման թիրախ է դարձել։ Գոլդմանի Հարավարևելյան Ասիայի գրասենյակի նախագահ Թիմ Լեյսները ներգրավված էր է 1MDB-ում, նրա կինը նորաձևության դիզայներ Քիմորա Լի Սիմմոնսը սոցիալական լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակել է իր և Ռազակի կնոջ Ռոսմա Մանուրի բարեկամության մասին տեղեկատվություն։ Մանսուրը միլիոնավոր դոլարներ է ծախսել ոսկեղեն և թանկարժեք զարդեր ու պերճանքի առարկաներ, հագուստ և պայուսակներ գնելու նպատակով և համեմատվում է Ֆիլիպինների նախկին առաջին տիկին «Պողպատե Թիթեռնիկ» Իմելդա Մարկոսի հետ, ով թանկարժեք կոշիկների մեծ սիրահար էր և հսկայական հավաքածու ուներ։

Լեյսները և Սիմմոնսը հապճեպ Նահանգներ են վերադարձել։ Իսկ Լեյսները անցած շաբաթ հրաժարական է ներկայացրել։

1MDB-ի հետ առնչվող ամեն ինչ աղմկահարույց է։ վերը նշված միլիոնները Ռազակի հաշվեհամարին փոխանցելում ներգրավված էր Մալազիական Ամբանկը։ 2013 թվականին գումարը հաշվեհամարին փոխանցվելուց հետո, Ամբանկի հիմնադիր Հուսեյն Ահմադ Նայադին սպանվեց Կուալ Լումպուրում մեքենան կայանելիս։

Նայադի որդին Պասլաը, ով Նյու Յորքի Մերիլ Լինչ բանկի բանկիր էր, իր այրիացած մոր հետ Մալազիայից ռուսաստան փախավ։ New York Post-ի հետ հարցազրույցում Պասկալը հայտնել է, որ հորը սպանել են, որպեսզի 1MDB-ի հետ առնչվող տեղեկությունները չբացահայտվեն։ Մալազիայի կառավարությունը դա հերքում է։

Փոխհատուցում

Ներկայումս դաշնային քննիչները հետաքննում են այն փաստը, թե արդյոք Ջո Լոուի կողմից հսկայական գումարներ վատնելը կապված են 1MDB-ի հետ և արդյոք նա թաքցրել է եկամուտները կամ խառնված է փողերի լվացման մեջ։

Պասկալ Նայադին կասկած չունի։ «Ջո Լոու-ն այս Նայիբի կառավարությանայս մեքենայությունների «ճարտարապետն է», – ասել է նա։

Լոուն երբեք համեստություն չի արել։ Նա իր համար ամսեկան 100,000 դոլորով բնակարան էր վարձել կենտրոնում, չլսված գին անկման ժամանակաշրջանում։ Ինչպես նաև մեկ այլ բնակարն 50,000։

Շուտով Լոուն ունեցավ սև «Էսկալեդները» Բերգդոռֆ Գուդման բրենդի պայուսակներ, որոնք բերվեցին Փառկ Իմպերիալ։ Լոուն շենքեր գնեց Վերին East Side-ում և 1 Central Park West-ում։ լուն նույնիսկ գնեց Նյու Յորքի անշարժ գույքի շուկայում հայտնի միլիարդատեր Ջոզեֆ Քեյրին պատկանող ինքնաթիռը։

Լոուն օգնեց Ազիզին և նրա գործընկեր Ջոյ ՄաքՖարլանդին հիմնադրեկլ Հոլիվուդյան Ռեդ Գռանիտ Պիքչրզ (Red Granite Pictures) կինոընկերությունը, որը նկարահանել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը, ուր գլխավոր դերում նկարահանվել է Լեոնարդո Դի Կապրիոն։ Լոուին վարձատրեցին վարկեր տրամադրելով։

Արդարադատության դեպարտամենտի գողացված միջոցների վերականգման ծրագիրը ներկայումս հետաքննում է Լոուի անվան հետ կապված անշարժ գույքի գործարքները։

Նյու Յորքի բրոքերները «վախեցած են», հայտնում է մեկ այլ տեղեկացված աղբյուր։

Մինչդեռ Լոուն արագորեն վաճառում է ունեցածը։ Նա Մոնեի, Պիկասոյի և Բասքուտայի վրձնին պատկանող արվեստի երեք գործ է վաճառել Լոնդոնի Սոթբի տոնավաճառում կորցնելով ընդհանուրը 54 միլիոն դոլար։

Ազիզը և ՄաքՖարլանդը մերժում են հարցազրույցների հրավերները։ ՄաքՖարլանդը տվիթերում տեղադրել է Լոուին պատկանող արվեստ ի գործերի կողքին արված իր լուսանկարները, դրանց թվում նաև դարի Պիկասոյի վրձնին պատկանող դարի արվեստի գործ «Ալժիրցի կանայք» նկարի կողքին արված լուսանկարը։ Դրա տակ նա արել է հետևյալ գրառումը․ «Ես և բոլոր ռեկորդները գերազանցած նկարը»։

Եթե Ռեդ Գրանիտ Պիքչրզը նույնպես խառնված լինի Մալզիայի պետական միջոցների ապօրինի օգտագործման գործում, ապա Արդարադատության Դեպարտամենտը կարող է դրա միջոցների վրա նույնպես կալանք դնել։

Կինոընկերության խոսնակը էլեկտրոնային փոստի միջոցով New York Post-ին հայտնել է․ «Ռեդ Գրանիտ Պիքչրզի կամ Ռիզա Ազիզի գործունեության հետը կապված ոչ մի անպատշաճ գործողություն չի եղել»։

Ինչ վերաբերում է Յո Լոուին, նա յալևս ակումբներում դրամ չի վատնում։ Տարբեր երկրներում գտնվող նրա բանկային հաշիվների վրա կալանք է դրված։ Ներկայումս նա նաև շատ քիչ կանխիկ դրամ ունի, հայտնում է Sarawak Report-ը։

Նայադին ասել է, որ եթե Լոուն խելացի է ապա նա համապատասխան մարմիններին կհայտնի ամենը ինչ որ գիտի։

«Նա ոչ մի այլ տարբերակ չունի»,-ասել է Նաջադին։ «Նրա համար լավագույն տարբերակը իրավապահ մարմչինների հետ համագործակցելն է, եթե կարող է»։

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ