Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 30 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ ստեղծելու վերաբերյալ:
Վարչապետի 109-Ա որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 30 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն»:
Այս որոշման հավելվածի համաձայն՝ բանակցային խմբի անդամներին ցանկը առաջնորդում է Էներեգտիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Մյուս անդամների անունները այստեղ:
Իրավաբան.net