Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Նելլի Բաղդասարյանը այս պաշտոնում նշանակվել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ից: Սակայն նա պօաշտոնը ստանձնելու պահի դրությամբ չի ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիր: Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նա պետք է 2011 թվականի համար գույքի և եկամուտների օրենքով նախատեսված հայտարարագրերը ներկայացներ: Տվյալ դեպքում նա ներկայացրել է միայն տարեկան հայտարարագիրը:
Այսպիսով, 2011 թ-ի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեսկզբին նա ունեցել է 9 միլիոն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո: Տարվերջին խնայողությունները անփոփոխ են մնացել: Այս տարի նրա եկամուտը կազմել է 7.13 միլիոն դրամ, որից 5.3 միլիոնը վերցված վարկերն են, իսկ մյոուս մասը՝ աշխատավարձից է ստացվել:
2012-ի ընթացքում ևս նրա դրամական միջոցները չեն փոփոխվել: Իսկ եկամուտը կազմել է 9.37 միլիոն դրամ, որից 4.37 միլիոն դրամը ստացվել է աշխատավարձից, իսկ 5 միլիոնը՝ վերցված վարկից:
2013-ին դատավորի թե խնայողությունները, թե եկամուտները նվազել են: Դրամական միջոցները կազմել են 8.5 միլիոն դրամ, 17 հազար ԱՄՆ դոլար և 9 հազար եվրո: Իսկ եկամուտը կազմել է 5.88 միլիոն դրամ, որից 4.68 միլիոնը կազմել է աշխատավարձը, իսկ 1.2 միլիոնը՝ վերցված վարկը:
2014-ին դատավորի դրամական միջոցները շարունակել են նվազել՝ դառնալով 7.8 միլիոն դրամ, 16 հազար ԱՄՆ դոլար և 8.6 հազար եվրո: Իսկ եկամուտները կազմել են 6.24 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նա նաև շուրջ 3.44 միլիոն դրամի փոխառությունների գործարքներ է կատարել:
Նրա ամուսինը՝ Արիստակես Բարսեղյանը, 2011-ի սկզբին ունեցել է 16 միլիոն դրամ, 24 հազար դոլար և 13 հազար եվրո, տարեվերջին նրա դրամական միջոցները անփոփոխ են մնացել: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 17.05 միլիոն դրամ, որից աշխատանքի դիմաց վարձրատրությունը եղել է 3.86 միլիոն դրամ, իսկ 13.19 միլիոն դրամը՝ վերցված վարկերն են եղել:
2012-ին նրա դրամական միջոցները կարծես թե նույնն են մնացել: Սակայն 2011 թվականի հայտարարագրում նշվում է, որ տարեվերջին ունեցել է 13 հազար եվրո, այնինչ հաջորդ տարվա հայտարարագրում 13 հազարը դառնում է 12 հազար: Թե ինչպե՞ս և ինչու՞ է 1000 եվրոն անհետացել, անհասկանալի է:
Այս տարի նկար եկամուտները կազմել են 16.33 միլիոն դրամ, որից 12 միլիոնը վերցված վարկն է եղել, իսկ 4.33 միլիոնը՝ աշխատավարձը:
2013-ին, ինչպես կնոջ, այնպես էլ ամուսնու դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 15 միլիոն դրամ, 23 հազար դոլար և 11 հազար եվրո: Իսկ եկամուտը կազմել է 4.17 միլիոն դրամ՝ ստացված միայն աշխատավարձից:
2014-ին նրա դրամական միջոցները շարունակվել են նվազել և կազմել են 14 միլիոն դրամ, 22.4 հազար դոլար և 10 հազար եվրո: Իսկ եկամուտը կազմել է 6.14 միլիոն դրամ՝ ստացված բացառապես աշխատավարձից: