Նախարար Բեգլարյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք. ո՞վ է ամենահարուստը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան՝ Ռաֆիկ Խանդանյանը դատավոր է աշխատում Վարչական դատարանում: Նա նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, Արդարադատության խորհրդի անդամ, իսկ ՀՀ նախագահի հունվարի 8-ի հրամանագրով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված  Գագիկ Խանդանյանի որդին է:

Ռաֆիկ Խանդանյանը բոլոր շանսերն ունի համարվելու այդ դատարանի ամենահարուստ դատավորներից մեկը:Rafik Khandanyan(1)

Նա պաշտոնը ստանձնել է 2013թ.-ին: Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 31 մլն ՀՀ դրամ, 70 հազար ԱՄՆ դոլար և 21 հազար եվրո: 2014թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 36,4 մլն դրամ, 70 հազար ԱՄՆ դոլար և 22 հազար եվրո, բարձրաստիճան պաշտոնատար անձի աշխատավարձը հարկային տարում 5,4 մլն դրամ է: Ստացվում է, որ դատավորն դրամով ունի 83 մլն ՀՀ դրամ:

Նրա կինը Նատելլա Բեգլարյանը՝ նախարարի դուստրը ոչինչ չի հայտարարագրել:

Դատավորի հայրը՝ Գագիկ Խանդանյանը 2011թ. վերջում հայտարարագրել է 18,5 մլն ՀՀ դրամ և 34 հազար ԱՄՆ դոլար, նա նաև 3,8 մլն դրամի նվիրատվություն է ստացել, 2013թ.-ին նույնպես՝ 1,2 մլն դրամի: 2014թ. դատավորի դրամական միջոցները կազմել են 20 մլն ՀՀ դրամ և 35 հազար ԱՄՆ դոլար:

Դատավորի կինը Հռիփսիմե Գյամջյանը, ով ըստ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքի այս բուհի ուսումնական գործընթացի վերահսկման և որակի կառավարման բաժնի վարիչն է պակաս հարուստ չի: Նա 2011թ. հայտարարագրել է 25,2 մլն դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար, նա նույնպես ստացել է նվիրատվություն 2,4 մլն դրամի չափով, 2014թ. վերջում տիկին Գյամջյանի դրամական միջոցները եղել են 25.9 մլն դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար:

R_XandanyanՆվիրատվություն է ստացել նաև նրանց դուստրը՝ Աշխեն Խանդարյանը՝ 2011թ.-ին 1,3 մլն դրամի չափով, հաջորդ տարի 1 միլիոն:

Նախարար Գագիկ Բեգլարյանն 2012թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրանցել է երկու բնակարան, բաժնեմասեր 4 կետերով՝ ընդհանուր 82,9 մլն դրամի, ինչպես նաև շուրջ 283 մլն դրամ և 95 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:

Տարեց տարի նրա դրամական միջոցներն աճել են, պարոն Բեգլարյանը ձեռք է բերել ու վաճառել բաժնետոմսեր, 2014թ. վերջում նա ունեցել է 540,4 մլն ՀՀ դրամ և 92 հազար ԱՄՆ դոլար, ըստ էության դրամական միջոցներն ավելացել են շուրջ 270 մլն դրամով գույքը օտարելու հաշվին:

Նախարարի կինը 3 մլն ԱՄՆ դոլար ունի և 30 մլն ՀՀ դրամ, հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա նույնպես ունեցել է շահաբաժիններ, տվել է փոխառություններ, 2014թ.-ին նա 500 մլն դրամով անհատական բնակելի տուն է գնել և 27,8 մլն դրամով՝ հողամաս:

Nikolyan

Ի՞նչ է ստացվում. այս երեք բարձրաստիճան պաշտոնատար անձանցից ամենահարուստը ոչ պաշտոնյա համարվող, նախարարի կին Նունե Նիկոլյանն է, ում եկամուտներն, ըստ հայտարարագրի, գոյանում են շահաբաժնից, օրինակ՝ 2014թ. տիկին Նիկոլյանը ստացել է 20 մլն ՀՀ դրամի եկամուտ: Տիկին Նիկոլյանն ունի 1,5 միլիարդ դրամ գումար:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ