Կաշառքի փորձի համար դատապարտված մայրը լացում էր դատարանում. ինչպե՞ս վերացնել կոռուպցիան կրթական համակարգում

«15 500 ԱՄՆ դոլար կաշառք տվեցի, որպեսզի որդիս ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ ընդունվի, սակայն ինձ խաբեցին և գումարը ետ չվերադարձրեցին: Տղես իր ուժերով ընդունվեց իրավագիության ֆակուլտետ, բայց հեռակա բաժին, հիմա գնացել ա բանակ: Ես ստիպված պիտի տունս ծախեմ, որ պարտքերի տակից դուրս գամ, տղես բանակից գալու ա, առանց տուն մնա»,- արտասուքն աչքերին դատարանում ասում էր կաշառք տալու փորձի համար դատապարտված մայրը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտի խոսքերով՝ այս DSC09098դատական գործը ևս մեկ ապացույց է, որ կոռուպցիա կրթական համակարգում՝ բուհերում, առկա է. «Նաև մենք կարող ենք այս նիստից դաս քաղել, որ ի թիս այլ հանգամանքների շատ ռիսկային է մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, քանի որ, երբ ուզածդ չի ստացվում՝ մեծ
խնդիրներ են առաջանում»,- նշեց փորձագետը՝ անդրադառնալով առավել գլոբալ հարցերի: Ըստ մեր զրուցակցի կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկավոր է որոշ բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում, ինչպես նաև բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը՝ ներդնելով հակակոռուպցիոն կրթության մոդել՝ դպրոցում և ընտանիքներում:

Փորձագետը կարծում է, որ արդյունավետ պայքար ծավալելու համար նաև պետք է դիմել միջազգային պրակտիկային, օրինակ՝ Հոնկոնգում հակակոռուպցիոն անկախ մարմնի աշխատողները պտտվում էին շրջաններով, զրուցում մարդկանց հետ ու սկսում քննարկումներ: Բացի այդ, ըստ պարոն Ուլբրիխտի՝ հարկավոր է առավել թափանցիկ դարձնել դպրոցների բյուջեն:

DSC09200-copy-440x293Մարատ Ատովմյանը՝ նույն ծրագրի ազգային փորձագետը, խոսելով բուհական համակարգի խնդիրներից, ասաց, որ այն արմատական բարեփոխումների կարիք ունի. «Կրթական համակարգում տարբեր ասպեկտների կոռուպցիա կարելի է հանդիպել՝ և՛ ընդունելության ժամանակ, և՛ ընթացիք քննություններին կոռուպցիոն երևույթներ: Կարող են լինել նաև ֆինանսական չարաշահումներ, ֆինանսական վատնումներ, հակակոռուպցիոն ռազմավարությունը դա է խրախուսում, որ պետք է կատարվի համակողմանի վերլուծություն»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ պետք է ուսումնասիրվի համակարգը և մշակվի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ քայլերը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ