Վերջերս կառավարության հակակոռուպցիոն պայքարը քննադատության թիրախ էր դարձրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարոքյանը: Նրա խոսքերով` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հաշվետվություններից հստակ երևում է, որ կոռուպցիան նվազեցնող մեխանիզմներ չկան: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ.
Ինչպե՞ս եք վերաբերում Էդմոն Մարուքյանի հայտարարություններին:
Այս կապակցությամբ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ես արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը, այժմ էլ վերահաստատում եմ այն: Միայն հավելեմ, որ Խորհրդի գործունեությունը քննադատողները պետք է վկայակոչեն փաստերը, այլ ոչ՝ խեղաթյուրեն դրանք:
Ի՞նչ է արել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն իր ստեղծման օրվանից ի վեր:
Նախ ցանկանում եմ ընդգծել, որ Խորհուրդը ստեղծվել է 2015 թվականի փետրվարի 19-ին, սակայն առաջին նիստը տեղի է ունեցել 2015 թ-ի հուլիսի 28-ին, որի ընթացքում հնչած հանձնարականների հիման վրա երկու ամիս անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ին, հաստատվել է 2015-2018 թթ. ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը, որից էլ երկու ամիս անց տեղի է ունեցել երկրորդ նիստը և ներկայացվել կատարած աշխատանքը: Իհարկե, վեց ամիսը բավական կարճ ժամանակահատված է շոշափելի արդյունքներ արձանագրելու համար, սակայն այդ ընթացքում արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ:Մասնավորապես՝ մշակվել են «Հանրային ծառայության մասին» կամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ oրենuգրքում լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագծերը, որոնք շուտով կներկայացվեն ՀՀ կառավարություն, այնուհետև Ազգային Ժողով: Սրանք մշակվող նախագծերի միայն մի մասն են, և առաջիկայում հանրությանը կներկայացվեն ոլորտը կանոնակարգող այլ նոր նախագծեր:
Ինչպե՞ս է խորհուրդը պատրաստվում պայքարել տնտեսական մոնոպոլիաների և քաղաքական կոռուպցիայի դեմ:
Տնտեսական մոնոպոլիաների, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի և շահերի բախման հարցում որդեգրած մոտեցումների մասին կտեղեկացվեք Խորհրդի հետագա քայլերից:
Գևորգ Թոսունյան