Հարբած ծնողները մեքենայի ղեկը վստահել են 9-ամյա երեխային

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչներ, ամուսիններ Ջեյսոն Ռոթին և Ամանդա Էգերթին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ թույլատրել են իրենց 9-ամյա դստերը մեքենա վարել և իրենց տուն հասցնել, քանի որ գտնվել են ոչ սթափ վիճակում: Այս մասին հայտնում է Daily News-ը:

Ամուսինները ձերբակալվել են այն բանց հետո, երբ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել Փոլք շրջանում քաոսային երթևեկության մասին: Ժամանելով դեպքի վայր՝ ոստիկանները զարմանքով հայտնաբերել են, որ մեքենան վարում է փոքրիկ աղջիկը: Ավտոմեքենայում նաև զույգի 11 ամսական փոքրիկն է եղել: Ինչպես ենթադրվում է, երեխան անցել է մի քանի մղոն տարածություն՝ ինչ-որ կերպ խուսափելով լուրջ վթարից: Ինչպես հաղորդում են ոստիկանությունից, ձերբակալության պահին ծնողները գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, իսկ Ռոթի շնչառական թեստը ցույց է տվել, որ այն երեք անգամ գերազանցում է մեքենա վարելու համար թույլատրելի սահմանը:

Ներկայումս երկու երեխաները գտնվում են հարազատների խնամքի տակ, քանի դեռ ամուսինները կալանքի տակ են և սպասում են դատավարության մեկնարկին:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել