ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշումներ է ընդունել: Դրանցից առաջինով նախատեսվում է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը 2016 թվականի փետրվարի 18-20-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված ծախսերը` 3,4 մլն ՀՀ դրամի սահմաններում, կատարել 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության:
Մեկ այլ որոշմամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տրամադրվում է 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2016 թվականի մարտի 17-25-ը ներառյալ։
Գագիկ Բեգլարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի վրա:
Վարչապետը համապատասխան որոշմամբ նաև հօգում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի օգնական Արամ Բարսեղյանի՝ 2016 թվականի հունվարի 28-30-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը: