Հայտարարագրերը համառորեն չներկայացրած պաշտոնյաներին պետք է բանտարկել

Եթե պաշտոնատար անձը ոչ լիարժեք կամ կեղծ հայտարարագիր է տրամադրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, ապա ըստ քննարկվող նախագծի՝ նախատեսվում է առաջին անգամ նախազգուշացում կիրառել, ապա պաշտոնատար անձին տուգանել 200 հազար ՀՀ դրամով, իսկ 3-րդ անգամ կրկնելու դեպքում՝ 1 մլն ՀՀ դրամով:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշում է, որ գործադիրը չի նախատեսել մեխանիզմներ՝ պատասխանատվության ենթարկելու 4-րդ և ավելի անգամներ կեղծ տվյալներ ներկայացրած նույն պաշտոնյայի համար. «Այս դեպքում՝ ինձ թվում է քրեական պատիժ պետք է լինի: Ես այս մասին հարց տվեցի Արդարադատության նախարարին, ասաց՝ երևի քրեական: Իմ կարծիքով՝ չորրորդ անգամ չներկայացնելու դեպքում պետք է պաշտոնյան գնա բանտ կամ էլ ոչ թե մեկ միլիոն, այլ մեկ միլիարդ դրամ տուգանք վճարի»,- նշեց պարոն Հոկտանյանը:

Ըստ նրա՝ 1 մլն ՀՀ դրամը կոպեկներ է հայտարարագիր չներկայացնող պաշտոնյաների համար. «Հարկավոր է նաև աշխատանքից ազատում իրականացնել: Գործադիրի ներկայացրած նախագծով ստացվում էր, որ երեք անգամ չի ներկայացնում և նրան հանգիստ են թողնում»,- նշեց ԹԻ հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրենը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ