Հայաստանում տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքական և այլ պաշտոններ զբաղեցնող անձիք չափազանց հաճախ նույնանում են. Էդմոն Մարուքյան

Փետրվարի 2-ին շրջանառության մեջ եմ դրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Սույն փաթեթի ընդունման արդյունքում ՏՄՊՊՀ նախագահն այլևս չի կարող որևէ կուսակցության անդամ լինել ինչպես այսօր է։

Սույն փաթեթի ընդունման արդյունքում ՏՄՊՊՀ (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի) նախագահն այլևս չի կարող որևէ կուսակցության անդամ լինել ինչպես այսօր է։

12705481_1007770069294720_2955469242346367377_nՍույն փաթեթը քննարկվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդում, և սա մեր առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությունն է: Մենք գտնում ենք, որ սույն փաթեթի ընդունումը կնվազեցնի ամենաբարձր մակարդակով իրականացվող հովանավորչությունը Հայաստանի Հանրապետությունում:

Մասնավորապես, իմ կողմից առաջարկված կարգավորման նպատակն է ապահովել այս բոլոր մարմինների պաշտոնատար անձանց քաղաքական չեզոքությունը: Խնդիրն այն է, որ այս մարմիններն իրենց լիազորությունների անաչառ իրականացման համար, որպես հիմնաքարային պայման, պետք է անկախ լինեն պետական մարմիններից, առանձին պաշտոնատար անձանցից, տնտեսվարող սուբյեկտներից ու նշվածների հետ փոխկապակցված անձանցից: Փաստն այն է, որ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքական և այլ պաշտոններ զբաղեցնող անձիք չափազանց հաճախ նույնանում են, և անձը, լինելով միաժամանակ ինչպես այդ մարմիններից որևէ մեկի, այնպես էլ որոշակի կուսակցության անդամ, չի կարող անկաշկանդ իրականացնել իր լիազորությունները, և այստեղ, ըստ էության, անխուսափելի է շահերի բախումը: Այսինքն, ակնհայտ է, որ անձը չի կարող անաչառ լինել որոշակի քաղաքական թիմի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ համապատասխան դեպքերում վարչական վարույթ հարուցելու, խախտումները գրանցելու և որակելու, սանկցիա կիրառելու ընթացքում, երբ ինքը ևս միաժամանակ այդ նույն թիմի անդամ է: Ինչպե՞ս կարող է որևէ կուսակցության անդամ հանդիսացող խորհրդի անդամը կամ նախագահն իրականացնել իր լիազորությունները նույն կուսակցության այլ անդամների կողմից ղեկավարվող պետական մարմիններում, որոնց թվում են նախարարություններ և այլ գերատեսչություններ ու մարմիններ, խուսափել շահերի բախումից և լինել անկողմնակալ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Էդմոն Մարուքյանից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ