Մարգարիտ Եսայանի գույքն ու եկամուտները

Մարգարիտ Եսայանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնել է 2012 թվականից, մինչ այս նա հայտնի լրագրող էր «Առավոտ» օրաթերթում: Պաշտոնը ստանձնելիս Մ. Եսայանը հայտարարագրել էր TOYOTA YARIS 1.0 մարդատար ավտոմեքենա և 960 հազար դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:do-cap-image

2012-ի ընթացքում նա որևէ գույք և դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ ամբողջ տարվա եկամուտը կազմել է 2.18 միլիոն դրամ՝ ստացված աշխատանքի դիմաց վարձրատրությունից: 2013-ի նրա աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 3.4 միլիոն դրամ, խնայողություներ և գույքի հայտարարագրում այս տարի ևս չի եղել: Նույն պատկերն է նաև 2014-ին. այս տարվա ընթացքում եկամուտները 5.13 միլիոն դրամ են եղել՝ նորից ստացվել են միայն աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

Նրա ամուսինը՝ Լևոն Եսայանը, 2012-ին ոչինչ չի հայտարարագրել.  նա նույնիսկ եկամուտներ չի ունեցել: Իսկ 2013-ին նրա եկամուտները՝ ստացված աշխատավարձից, կազմել են 3.5 միլիոն դրամ, իսկ 2014-ին՝ 5.47 միլիոն դրամ:

Նրա որդին՝ Ստեփան Եսայանը, 2012-ին ունեցել է 3.5 միլիոն դրամի եկամուտ՝ աշխատանքի դիմաց վարձրատրությունից, իսկ 2013-ին և 2014-ին՝ եկամուտ չի ունեցել: Այս տարիների ընթացքում նա խնայողություններ և գույք չի հայտարարագրել:


Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ