«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված է.
Լրացուցիչ արձակուրդը տրվում է՝
1) ծառայության հատուկ պայմաններ ունեցող և վնասակար աշխատանք կատարող զինծառայողին՝ 10 օր տևողությամբ.
2) ընտանեկան հանգամանքների բերմամբ, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով՝ մինչև 10 օր տևողությամբ:
Զինծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը միացվում է հերթականին, որի դեպքում արձակուրդի ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 55 օրը: