Տավուշի մարզի նախկին դատախազի և ամուսնու գույքն ու եկամուտները

Քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը բավականին երկար տարիներ աշխատել է Տավուշի դատախազի պաշտոնում՝ 2005 թվականից մինչև 2013 թվականի նոյեմբերի 29-ը:

2011 թվականի սկզբին Աննա Մանթաշյանն ունեցել է 13 միլիոն դրամ, որը տարեվերջին ավելացել է 4 միլիոնով՝ կազմելով 17 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները ստացվել են աշխատանքի դիմաց վարձրատրությունից՝ շուրջ 4.66 միլիոն դրամ:

2012-ի ավարտին նույնպես նրա դրամական միջոցները ավելացել են՝ 21 միլիոն դրամ: Աշխատանքի դիմաց ստացված վարձրատրությունից եղկամուտը եղել է 4.8 միլիոն դրամ:

2013-ին Աննա Մանթաշյանը ներկայացրել է աշխատանքից ազատվելու պահին գույքի և եկամուտների հայտարարագիր: Նա հայտարարագրել է 1 հատ հողմաս, 1 հատ անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով, KIA SORENTO 3.0 մարդատար ավտոմեքենա և 22 միլիոն դրամ: Պաշտոնը դադարեցնելու պահին նրա եկամուտները կազմել են 8.99 միլիոն դրամ՝ ստացված աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

Ամուսինը՝ Սամվել Մանթաշյանը, 2011-ի սկզբին ունեցել է 4 միլիոն դրամ և 1400 ԽՍՀՄ ռուբլի, իսկ տարեվերջին՝ 5 միլիոն դրամ և 1400 ԽՍՀՄ ռուբլի: Եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ 1.23 միլիոն դրամ: 2012-ին նրա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ և 1400 ԽՍՀՄ ռուբլի, իսկ եկամուտները՝ 1.04 միլիոն դրամ:

Որդին՝ Տարոն Մանթաշյանը, 2011-ին ոչինչ չի հայտարարգրել, իսկ 2012-ին՝ 33 հազար դրամ եկամուտ է ներկայացրել, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ