Ռուսական մամուլը անդրադարձել է ՌԴ Նախագահի կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հայտարարություններին։
Կոռումպացված պաշտոնյաները կարող են զրկվել գույքից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է խստացնել կաշառակերության համար սահմանված պատժամիջոցները,
«Անհրաժեշտ է բարեկավել այնպիս hակակոռուպցիոն մեխանիզմները, ինչպիսիք են անօրինական ճանապարհով կամ կասկածելի փողերով ձեռք բերված գույքի առգրավումը և պետականացումը։ Ընդ որում դա պետք է իրականացնել հաշվի առնելով նաև սահմանված միջազգային նորմերը», – ասել է պետության ղեկավարը, հաղորդում է «МИР 24»-ը։
Նրա խոսքերով, «կարևորագույն հարցերից է կոռուպցիոներների պատճառած վնասի փոխհատուցումը»։ Նախագահը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որի համաձայն «անցյալ տարվա ընթացքում կոռուպցիոն գործերով բացահայտված բռնագանձման ենթակա 15.5 միլիարդ ռուբլուց պետությանն է վերադարձվել ընդամենը 588 միլիոնը», տեղեկացնում է «Москва ИНФО»-ն։
Պուտինը առաջարկել է կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատվությունը հանձնարարել ռեգիոնների ղեկավարներին։
Կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկություններով հանդես է եկել նաև Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։ Նա առաջարկել է փոքր կաշառքներն առանձնացնել առանձին վարույթում այն օրենդրորոն սահմանելով Քրեական օրենսգրքում։ Նա փոքր չափի կաշառք է անվանել մինչև 10000 ռուբլու չափով տրվող կաշառքը և որպես պատիժ առաջարկել է կիառել տուգանքներ և ուղղիչ աշխատանքներ։
Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով կաշառքի միջին չափը երկրում 173 հազար ռուբլի է։
Նախարարությունը չի թաքցնում, որ իրենց շարքերում նույնպես «անազնիվ» աշխատակիցներ կան։ «Սև ցուցակներում» ընդգրկվել են նաև դատախազության աշխատակիցներ, պատգամավորներ և տարբեր մակարդակի պաշտոնյաներ։ Ռուսաստանում կաշառքի նվազագույն չափը սովորաբար տատանվում է 10 հազար ռուբլու սահմաններում։
Անցյալ տարի ոստիկանությունը բացահայտել է կոռուպցիոն հանցագործություններ, որոնք պետությանը 39 միլիարդ ռուբլու վնաս են պատճառել։ Սակայն բոլոր գումարները չէ, որ հաջողվել է վերադարձնել։
Համարյա 6 հազար մարդ է բացահայտվել, որոնց մեծ մասը կաշառք տվողներն են։ Փոխարենը «կաշառք վերցնողների» շրջանում ավելի խոշոր գումարներ են պտտվում։
Անկախ փորձագետները երկրի ամենակոռումպացված օղակ են համարում դատարանները։ «Ռուսաստանի փաստաբանների ասոցիացիան» հաշվարկել է, որ 2015 թվականին Ֆեմիդայի ծառայողները 3 անգամ ավելի շատ կաշառք են վերցրել քան 2014 թվականին։ Քրեական գործը կարճելու համար նրան ռուբլով միլիոններ են վերցրել, իսկ քաղաքացիականը կարճելու համար հարյուր հազարներ։
Ռուսները այնքան էլ չեն վստահում ազգային արժույթին, այդ պատճառով գերադասում են կաշառք տալ ու վերցնել դոլարով կամ եվրոյով։ Իսկ քանի որ արտարժույթի արժեքը անընդհատ աճում է, դրան համեմատ աավելանում է նաև կաշառքի չափը, նշում է «МИР 24»-ը։
«Москва ИНФО»-ն նաև հավելում է, որ պետության ղեկավարը գտնում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը շահերի բախման դեմ։
«Առաջնաերթ ուղղություններից է կաոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենքի կրառաման արդյունավետության բարձրացումն է։ Անհրաժեշտ է բարելավել բյուջետային միջոցների ծախսերը վերահսկող կառույցների աշխատանքը։ Կարևոր է հենց նախնական փուլերից սկսած բացահայտել բյուջետային միջոցները անբարեխղճորեն կառավարող անձանց անձնական հետաքրքրավածությունը, ովքեր թաքցնում են կեղծ կամ դուստր կազմակերպությունների օգտագործման փաստը։ Պետք է բացառել շահերի բախումը»,- ասել է ՌԴ նախագահը։