Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տագնապ է հնչեցրել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում Զիկա նոր վիրուսի արագ տարածման կապակցությամբ։ Այս վիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են անցյալ տարվա մայիսին, Բրազիլիայում։ Այժմ վիրուսը, որը ըստ բրազիլացի բժիշկենրի մասնավորապես միկրոցեֆալիա (գանգի չափսերի և գլխուղեղի զգալի փոքրացում մարմնի մյուս մասերի նորմալ չափսերի համեմատ) հիվանդություն է առաջացնում նորածինների մոտ, տարածվել է 21 երկրներում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած այն հանգամանքին, որ հղիության ընթացքում Զիկա վիրուսով վարակվելու և միկրոցեֆալիայի միջև պատճառահետևանքային կապը դեռ չի որոշվել, սակայն առկա են խիստ մտահոգիչ անուղղակի ախտանիշեր», – զգուշացնում է ԱՀԿ Գլխավոր Տնօրեն Մարգարեթ Չանը։
Ըստ ԱՀԿ-ի, վիրուսի արագ տարածմանը նպաստում են երկու հիմնական պատճառ․Ամերիկյան մայրցամաքի բնակիչները Զիկա վիրուսի դեմ իմունիտետ չունեն։ Երկրորդ՝ վիրուսը տարածվում է տարածաշրջանի բոլոր երկրներում, բացառությամբ Կանադայի և Չիլի, հանդիպող դեղին տենդ հարուցող մոծակի տեսակի միջոցով։
Այդ պատճառով ըստ բժիշկների, կանխարգելման միակ միջոցը մոծակի թրթուրների ոչնչացումն է։ Բրազիլիայոիմ այդ նպատակով ներգրավել են բանակը։ Բացի այդ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս պաշտպանվել մոծակի խայթոցներից։
Սալվադորում վտանգավոր Զիկա վիրուսի տարածման պատճառով քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս երեխաներ ունենալ առաջիկա 2 տարիների ընթացքում։ Գիտնականները պնդում են, որ վիրուսը կարող է մորից երեխային փոխանցվել և տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, այդ թվում միկրոցեֆալիաի և վատ տեսողություն։
ԱՄՆ-ի իշխանությունները իրենց հերթին զգուշացրել են իրենց քաղաքացիներին զերծ մնալ տարածաշրջանի 22 երկրներ ճանապարհորդելուց։