Շուշանիկ Բախշյանը հիվանդանոցում է և չի կարող քննչական գործողությունների մասնակցել

Ինչպես հայտնել էինք, այսօր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով ձերբակալվել էր մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, սակայն ձերբակալման որոշումը բողոքարկվել էր դատարան, իսկ դատարանն էլ որոշել է, որ այն ապօրինի է և պետք է ազատ արձակել:

Բժշկուհիու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ դատարանի որոշումը չկատարելու համար քննիչն ուղղակի փախել է դատարանից: Ի պատասխան այս հայտարարության, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ փաստաբանաը պետք է որ տեղյակ լինի ընթացակարգին և իմանա, որ քննիչը Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու վերաբերյալ որոշումը չէր կարող դատարանի միջանցքում կայացնել:

Ինչ վերաբերում է դատարանի որոշման կատարմանը, Ս. Տռուզյանը նշեց, որ այդ որոշումն արդեն իսկ ազատ արձակման որոշումը կայացվել է և այն հանձնվել է նրա փաստաբանին, քանի որ Շուշանիկ Բախշյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում և բժիշկները հայտնել են, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել որևէ քննչական գործողության:

Հասկանալի է, որ այս գործընթացին հաջորդելու է մեղադրանքի առաջադրումն ու խափանման միջոցի ընտրությունը, սակայն դեռևս հայտնի չէ, թե Շուշանիկ Բախշյանը երբ կկարողանա քննչական գործողությունների մասնակցել:

Այս պահին նա շարունակում է գործով կասկածյալի կարգավիճակ ունենալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել