Կառավարության հոլանդական վարդերն ու ծախսված 2 միլիոնը

ՀՀ կառավարության աշխատակազմը հունվարի 15-ին առուվաճառքի պայմանագիր է կնքել «Մոնամի Դիզայն Ստուդիո» ընկերության հետ՝ ծաղիկների ձեռքբերման համար:

Համաձայն գնման վերաբերյալ փաստաթղթի՝  գնվել է 18 հատկ ծաղկային կոմպոզիցիա՝ ձևավորված գարնանային տարբեր ծաղիկներով, վարդերով, կլոր և երկար ապակյա, կավե ամանների մեջ բիոֆլորայի հիմքի վրա դրված,ռոսկուս և բերգրաս կանաչ զանգվածով, տերևներով ձևավորված: 18 կոմպոզիցիայի համար վճարվել է 615600 դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ 34200 դրամ:

20 հատ ծաղկեփնջի համար վճարվել է 684 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի փնջի համար՝ 34200 դրամ: Ծաղկեփունջը բաղկացած է եղել  մինչև 1 մետր երկարությամբ պոչերով  հոլանդական գունավոր վարդերից և ձևավորված է եղել կանաչ զանգվածով և ժապավենով:

Գնվել է նաև 4 հատ ծաղկե զամբյուղ՝ ձևավորված գարնանային տարբեր ծաղիկներով, վարդերով՝ ծղոտե զամբյուղների մեջ բիոֆլորայի հիմքի վրա դրված, ռոսկուս և բերգրաս կանաչ զանգվածով, տերևներով ձևավորված: Այս չորս զամբյուղի համար վճարվել է 708 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ 177 000 դրամ:

Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից վճարվել է ավելի քանի 2 միլիոն դրամ: Իսկ թե ինչի՞ համար են այս ամենը գնվել, դեռևս անհայտ է, գնման փաստաթղթում չկա որևէ հիմնավորում:

Նշենք նաև, որ, ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն, «Մոնամի Դիզայն Ստուդիո»-ի հիմնադիրը Էդիտա Պողոսյանն է:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ