Իրավաբան.net -ի լրագրողը՝ մրցանակակիր

Այսօր տեղի ունեցավ երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերի լուսաբանման լրագրողական նյութերի մրցանակաբաշխությունը: Մրցույթի նպատակն է խրախուսել երեխաների առողջության և սնուցման հիմնահարցերի հավասարակշռված լուսաբանումը:

Մրցույթում հաղթող է ճանաչվել նաև Իրավաբան.net լրատվական կայքի լրագրող Աստղիկ Կարապետյանը, ով ներկայացրել էր «Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել» հոդվածը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ու «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը մրցույթը կազմակերպել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության և սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Վորլդ Վիժըն Հայաստանի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը 1000 օրերի ընթացքում՝ հղիությունից մինչև 2 տարեկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել