ՀՔԾ-ն հովանավորում է կոռուպցիոն հանցագործությունը. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

2014 թվականի նոյեմբերի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից գրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն այն մասին,որ Կազմակերպություն է դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Շամիրյանը և հայտնել է, որ «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում, անօրինական գործարքիմեջ է մտել Քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, ըստ որի՝ Ա.Շամիրյանի հարազատները հանձնուքի միջոցով քրեակատարողական հիմնարկ են մտցրելմեծ թվով բջջային հեռախոսներ, իսկ ՔԿՀ ղեկավարությունն ապահովել է դրանց անարգելմուտքը: Այնուհետև ՔԿՀ ղեկավարությունը հեռախոսների վաճառքից հետո հետևել է, որ խցերում խուզարկություններ չկատարվեն՝ մինչև հեռախոսների գնորդների կողմիցգումարի վճարումը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ստացված շահույթը բաշխվելու էր Ա. Շամիրյանի և ՔԿՀ պետի տեղակալի միջև, սակայն ինչպես պնդում էդատապարտյալ Ա. Շամիրյանը, մինչև շահույթի ստացումը նրան տեղափոխել են«Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ, որի արդյունքում նա զրկվել է իր բաժին գումարից:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ վերը նշված դեպքի առթիվ 2014թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որը մեկ տարի անց կարճվել է՝ հացակազմի բացակայության հիմքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Լուրեր

Իրադարձություններ