Պարզվում է մեր պաշտոնյաների որդիները չտեսնված տաղանդավոր են բիզնեսի, կառավարման մեջ. Ավետիք Իշխանյան

Հայաստանի ամբողջ իշխանական համակարգը և կառավարումը հենված է կոռուպցիայի վրա. Իրավաբան.net-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝  անդրադառնալով հարցին, թե նախորդ տարի կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդն ինչ արդյունք է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարում:

«Ես լուրջ չեմ վերաբերվում այդպիսի հակակոռուպցիոն կառույցներին:  Պետական պաշտոնյան չպետք է ունենա բիզնես, դա արդեն իսկ կոռուպցիոն գործընթաց է: Իսկ մեր իշխանավորները խոշոր գործարարներ են և ասել, թե նրանք պետք է պայքարեն կոռուցպայի դեմ, ինձ լուրջ չի թվում: …Պարզվում է, որ մեր պաշտոնյաների մորքարոջ, հորերբոր որդիները, իրենց որդիները չտեսնված տաղանդավոր են բիզնեսի մեջ, բայց այդ բիզնեսներն իրենց հետ կապ չունեն, իրենք առանձին են: Պարզվում է նաև, որ պաշոտնյաների տղաները այնպիսի կառավարման ընդունակություններ ունեն, որ դառնում են քաղաքապետեր, պատգամավորներ, …»,- ասաց Ա. Իշխանյանը:

Նա նշում է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևորը ցանկությունն է, եթե այն չկա, ապա մնացած ամենը արվում ՝ միջազգային կառույցներին «ինչ-որ բան ցույց տալու և դրամային տրանշներ» ստնալու համար:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ