Պայթյուններ Ջակարտայում. 6 անձ է զոհվել

Ջակարտայի կենտրոնում հնչած պայթյունները իրականացրել է 14 ահաբեկիչների խումբ, որոնց կազմում կային նաև մահապարտներ։

Ինդոնեզիայի ոստիկանությունը ավելի վաղ տեղեկացրել է, որ անցած հինգշաբթի Ջակարտայում հնչած պայթյունների հետևանքով առնվազն 6 անձ է զոհվել։

«Ջակարտայի կենտրոնում իրականացված ահաբեկչությանը մասնակցել են 10-ից 14 ահաբեկիչներ», – տեղեկացնում է Times of India-ն՝ վկայակոչելով ինդոնեզիայի ոստիկանությանը:

Ըստ ոստիկանության նախնական տեղեկությունների՝ հարձակմանը մասնակցել են առնվազն 3 մահապարտ, տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ քաղաքում մինչև վեց պայթյուն է իրականացվել։ Դրանցից մեկը առևտրային կենտրոնի դիմաց։ Այս շրջանում տեղակայված է առաջնակարգ հյուրանոցներ, դեսպանատներ և գրասենյակային շենքեր։ Այս մասին նշում է France-Presse-ը՝ հավելելով, որ պայթյունների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել