Նախադեպ, որը պետք է իմանա յուրաքանչյուր վարորդ խաչմերուկի վերաբերյալ

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՎԴ/6199/05/13 գործով` բացահայտելով «խաչմերուկ» հասկացությունը, անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

– արդյո՞ք խաչմերուկից առաջ գտնվող «Կանգ–գիծ» գծանշումը հատելու, սակայն (հետիոտնային անցումը չհատելու) խաչմերուկ մուտք չգործելու, այսինքն` տվյալ ուղղությամբ խաչմերուկի սահմանը չհատելու դեպքում կարող է առաջանալ վարչական պատասխանատվություն` խաչմերուկների անցման կանոնների խախտման համար.

Ըստ Վճռաբեկ դատարանի` խաչմերուկը միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածքն է, իսկ դրա սահմանները որոշվում են այն երևակայական գծերով, որոնցով միանում են երթևեկելի մասերի կորացումների հակադիր սկզբնակետերը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ կանոնավոր խաչմերուկում սովորաբար մայթերն ընդհատվում են, և մայթերի ընդհատման հատվածում, որպես կանոն, ճանապարհը կորացվում է երթևեկելի մասն ընդարձակելու և ավտոմեքենաների մանևրը հեշտացնելու համար: Խաչմերուկի բնութագրում օգտագործվող հակադիր մայթերի այդ կորացումով էլ, PTN31.1_2015vchrab.1հաշվի առնելով խաչմերուկի կենտրոնից ընկած ամենամեծ հեռավորությունը, որոշվում է խաչմերուկի
սահմանը (տե՛ս ձախ նկարը): Սակայն որոշ անկանոն խաչմերուկներում (օրինակ T-աձև, Y-աձև) հնարավոր է մայթեզրի ընդհատման և հետևաբար նաև՝ կորացման բացակայություն: Այս դեպքում խաչմերուկի սահմանը ՎճռաPTN31.1_2015vchrab.2բեկ դատարան գնահատմամբ պետք է որոշել՝ հաշվի առնելով ճանապարհի երթևեկելի մասի հատման սահմանները (տե՛ս աջ նկարը):

 «Խաչմերուկ» հասկացության և խաչմերուկի սահմանների վերաբերյալ վերը նշված եզրահանգումների լույսի ներքո անդրադառնալով «Կանգ-գիծ» գծանշման հատման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Կանգ-գիծ» գծանշման հատումն ինքնին չի նշանակում, որ տրանսպորտային միջոցը մուտք է գործել խաչմերուկ, քանի դեռ վերջինս չի հատել խաչմերուկի սահմանը: Այսինքն՝ միայն «Կանգ-գիծ» գծանշման հատումը դեռևս չի կարող համարվել խաչմերուկների անցման կանոնների խախտում, քանի որ խաչմերուկի անցման կանոնների խախտումը դրսևորվում է խաչմերուկ մուտք գործելուց՝ խաչմերուկի սահմանը հատելուց մինչև խաչմերուկի սահմաններից դուրս գալը՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների X բաժնով սահմանված կանոնները խախտելով:

Ինչ վերաբերում է ինքնին «Կանգ-գիծ» գծանշման հատմանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, եթե տրանսպորտային միջոցը, հատելով «Կանգ-գիծ» գծանշումը, դեռևս մուտք չի գործել խաչմերուկ, ապա ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ պայմանավորված կարող է վրա հասնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվությունը, որով սահմանված իրավախախտման օբյեկտիվ կողմն էականորեն տարբերվում է նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ խաչմերուկների անցման կանոնների խախտման զանցանքի օբյեկտիվ կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել