Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի փոխոստիկանապետը

Անուբաղ Համբարյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, 1 հատ հողամաս, VAZ 2106 մակնիշի մարդատար ավտոմեքենա և 7.9 միլիոն դրամ: Նրա եկամուտը եղել է 5.8 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից:

2014 թվականի ավարտին նրա դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 5.7 միլիոն դրամ: Իսկ եկամուտը՝ աշխատանքի դիմաց վարձրատրությունը կազմել է շուրջ 4.5 միլիոն դրամ:

Նրա կինը՝ Մարինե Մկրտչյանը, 2013-ի սկզբին ունեցել է 4.3 միլիոն դրամ, իսկ ավարտին՝ 3.9 միլիոն դրամ: Իսկ եկամուտը եղել է 3.95 միլիոն դրամ, որը ստացվել է շահաբաժնից:   2014-ին նրա դրամական միջոցները շարունակել են նվազել՝ հասնելով 1.7 միլիոն դրամ, այնինչ՝ շահաբաժնից ստացված եկամուտն աճել է՝  4.68 միլիոն դրամ:New Picture (1)

Նրա որդին՝ Հովհաննես Համբարյանը, 2013-ին որևէ գործարք չի կատարել, դրամական միջոցներ չի ունեցել, իսկ եկամուտը եղել է 580 հազար դրամ՝ աշխատանքի դիմաց վարձրատրությունը: 2014-ին նույնպես խնայողություններ և գույք չի ունեցել, իսկ եկամուտը աճել է՝ 1.95 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ