Այսօր՝ հունվարի 8-ին մեկնարկեց 2016թ. ձմեռային զորակոչը: ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հավաքվել էին զորակոչիկների ծնողները: Զորակոչն իրականացվում էր վիճակահանության կարգով:
ՊՆ-ից Իրավաբան.net-ին փոխանցեցին, որ առավել օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքն ապահովում է արդարության սկզբունքների պահպանումը, նվազագույնի է հասցնում կոռուպցիոն դրսևորումները և հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել անօրինականությունները:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի
Տեսանյութը՝ Ալեքսանդր Սարգսյանի