ԱՖՄԱ (Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիա – IAAF) նախկին Նախագահ Դիակի որդին և 2 ռուս պաշտոնյաներ ցմահ որակազրկվել են՝ ռուսական մարզիկների դոպինգի օգտագործման գործը շանտաժի, կաշառակերության և դրամաշորթության միջոցով ծածկելու մեղադրանքով։ Այս մասին գրում է U․S․News-ը :
Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի էթիկայի հանձնաժողովը գործով մեղադրվող չորրորդ պաշտոնյային․ԱՖՄԱ հակադոպինգային վերահսկողության տնօրեն Գաբրիել Դոլլեն որակազրկվել է հինգ տարով։
Ցմահ որակազրկվել են ԱՖՄԱ մարքեթինգի գծով խորհրդական Պապա Մասսատա Դիակը, Ռուսաստանի աթլետիկայի նախկին նախագահ Վալենտին Բալախնիչևին, որը հանդիսանում էր նաև ԱՖՄԱ պատվավոր գանձապետ, և Ռուսաստանի աթլետիկայի հավաքականի նախկին մարզիչ Ալեքսեյ Մելնիկովին։
Երեքն էլ մեղադրվում են ռուս մարաթոնյան վազորդուհի Լիլիա Շոբուխովայից 2012 թ․-ի Լոնդոնյան օլօմպիադայի դոպինգ ստուգումից խուսափելու նպատակով շանտաժի միջոցով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար պահանջելու, ինչպես նաև ռուս մարզիկների դոպինգ թեստի դրական արդյունքները թաքցնելու մեղադրանքով։
«Այս երեքի մեղքը կայանում է նրանում, որ նրանք, հանցավոր համաձայնության գալով, շանտաժի մրջոցով գումար են շորթել«Նրանք գործել են անարդար և կոռումպացված եղանակով, և իրենց գործողություններով աննախադեպ վնաս հասցրել թեթև աթլետիկա մարզաձևին և լրջորեն խաթարել մարզաձևի բարի համբավը»,- եզրահանգել է ԱՖՄԱ-ն։
Ի հավելում որակազրկման, Մասսատա Դիակը և Բալախնիչևը տուգանվել են 25 հազարական եվրո, իսկ Մելնիկովը 15 հազար եվրո գումարով։
Դատավճիռը կարող է բողոքարկվել Սպորտային արբիտրաժի դատարանում։