126 կոռումպացվածները

Ռուսական Новая газета  պարբերականին հայտնի է դարձել այն չինովնիկների, դատավորների և իրավապահ մարմինների աշխատակիցների ամբողջական ցուցակը, որոնց գործունեությունն ուսումնասիրել է Լոնդոնում գործող Միջազգային հակակոռուպցիոն կոմիտեն:

Միջազգային հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվել է իրավապաշտպան կազմակերպությունների, ռուսաստանցի իրավապաշտպաների և գործարարների կողմից, որոնց թվում են Վալերի Մորոզովը, Սերգեյ Կոլեսնիկովը, Անդրեյ Իլարիոնովը, Լև Պոնոմարյովը և այլք:

«Գլխավոր խնդիրը, որն իր առջև դրել է Միջազգային հակակոռուպցիոն կոմիտեն (ՄՀԿ), պայքարն է բացահայտ կոռումպացված ռեժիմի դեմ, որը Ռուսաստանին դեպի անկում է տանում, նաև պայքարը այն անձանց դեմ, ովքեր մեխանիզմներ մշակելով օգնում են ռեժիմին խուսափել օրենքով սահմանված պատասխանտվությունից»,- այս մասին նշվում է կոմիտեի ստեղծման մասին հաղորդագրության մեջ:

Կոմիտեում ծրագրում են հավաքել փաստաթղթային տեղեկություններ չինովնիկների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ և տեղեկություններ նրանց մասին, ովքեր կոծկում են նրանց հանցագործությունները՝ օգնելով արտերկյա բանկերում հաշիվներ բացել և ակտիվներ ձեռք բերել: Այնուհետև հավաքված տեղեկությունները կփոխանցվեն իրավապահ մարմիններին և այլ երկրների պատկան մարմիններին՝ այդ հաշիվները սառեցնելու և անօրինական գումարները ռուս ժողովրդին վերադարձնելու համար:

«Մենք այն մարդիկ ենք, ովքեր իրենց, իրենց ընտանիքների, մտերիմների, ընկերների կյանքը վտանգի տակ են դրել, դիմադրել են, չեն կոտրվել Ներքին գործերի նախարարության, Անվտանգության ֆեդերալ ծառայության, Հարկային ծառայության, քրեական կառույցների ճնշումներին: Մենք այն մարդիկ ենք, ովքեր տարիներ շարունակ պայքարում են դատարաններում՝ չնայած այն բանին, որ դրանք Կերմլից ամբողջովին կախվածվածության մեջ են: Մենք այն մարդիկ ենք, որոնց Կրեմլը զրկել է սեփականությունից, եկամուտներից, սեփական բիզնեսն ունենալու և զարգացնելու հնարավորությունից, քանի որ մենք դեմ ենք գնացել գողերի և կոռումպացվածների ռեժիմին՝ հանուն ազնիվ աշխատելու և ազատ երկրում կյանքը կառուցելու»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՄՀԿ-ի կողմից ներկայացված կոռումպացված անձանց ցուցակում են հայտնվել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկին, Российские железные дороги ՓԲԸ-ի ղեկավար Վլադիմիր Յակունինը, Սոչիի դատախազ, Կրանսոդարի շրջանի դատախազի տեղակալ Մ. Ա. Բոլշեդվորսկիյը, ՌԴ նախագահի գործերի կառավարման Պետական հիմնարկների օբյեկտների կառուցապատման և վերակառուցման կազմակերպության աշխատակիցներ Անատոլիյ Ավդեևը, Բորիս Անատոլիյի Ավդեևը, ՌԴ նախագահի գործերի կառավարման «Շինարարական ասոցիացիա» կազմակերպության տնօրեն Ի. Վ. Բոնդարը, Մոսկավյի, ՌԴ Գերագույն դատարանի խորհրդի անդամ Վ.Պ. Բորիսովը, դատավորներ, դատախազներ և այլ չինովնիկներ:

Կոռումպացված չինովնիկների ամբողջական ցանկը այստեղ:

Հ.Գ. Հոդվածը հրապարակվել է 2012 թվականի փետրվարին: Սակայն դրա կարևորությունից ելնելով այն հրապարակում ենք:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ