Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել Երևանի դատախազ Արթուր Դավթյանը

Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը այս  պաշտոնում նշանակվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է 2 հատ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, 1 հատ բնակարան բազմաբնակարան շենքում,  3 հատ հողամաս, VOLKSWAGEN TOUAREG 3.2 ամենագնաց մեքենա:

Ունեցել է 8 միլիոն դրամ խնայողություններ, իսկ եկամուտը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ, որից 2 միլիոնը ստացվել է գույքը օտարելուց, 4 միլիոն 850 հազարը նշվել է որպես «այլ եկամուտ», իսկ մյուս մասը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

2014 թվականի ընթացքում Երևանի դատախազը օտարել է իր VOLKSWAGEN TOUAREG 3.2-ը 8 միլիոն դրամով:  Այս տարվա սկզբին նրա դրամական միջոցները եղել են 8 միլիոն դրամ, իսկ ահա վերջում ավելացել են 7 միլիոնով` դառնալով 15 միլիոն դրամ: Իսկ եկամուտները կազմել են շուրջ 18 միլիոն դրամ, որից «այլ եկամուտները» կազմել են 2 միլիոն 850 հազար դրամ, 8 միլիոնը` գույքի օտարումից է ստացվել, իսկ մյուս մասը` աշխատավարձից:

Նրա կինը` Անի Դավթյանը, 2013-ին որևէ եկամուտ չի ունեցել, սակայն ունեցել է 10 միլիոն դրամական միջոցներ, որոնք տարվա ընթացքում անփոփոխ են մնացել: 2014-ին  նրա եկամուտը եղել է 185 հազար դրամ, իսկ խնայողությունները շարունակել են մնալ անփոփոխ:

Նրա հետ համատեղ ապրող ծնողների ներկայացրած հայտարարագրերը լիովին դատարակ են, չկա գույքի, եկամուտների, դրամական միջոցների վերաբերյալ որևէ նշում:

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ