Ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանի գույքն ու եկամուտները

Լևոն Երանոսյանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանապետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2012 թվականի ապրիլին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է, որ ունի բազմաբանակարան շենքում բնակարան և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով:

2012 թվականին նա եկամուտ ստացել  է միայն աշխատանքի դիմաց վարձատրությունից, որը կազմել է շուրջ 2.7 միլիոն դրամ: Դրամական միջոցների և այլ գույքի վերաբերյալ տեղեկություններ չկան:

2013-ին նույնպես նա դրամական միջոցներ չի ունեցել, իսկ եկամուտը՝ ստացված աշխատավարձից կազմել է շուրջ 5 միլիոն դրամ: 2014-ին նույն պատկերն է. եկամուտը եղել է շուրջ 6 միլիոն դրամ:

Հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Լևոն Երանոսյանի որդին՝ Խաչիկ Երանոսյանը, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնի օպեր է: Նա նույնպես որևէ դրամական միջոց կամ գույք չի հայտարարագրել 2012-2014 թվականների ընթացքում, իսկ եկամուտը ստացվել է բացառապես աշխատավարձից:

Համաձայն հայտարարագրի՝ նա 2012-ին 462 հազար դրամի եկամուտ  ունեցել՝ աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից: 2013-ին եկամուտը եղել  2 միլիոն 477 հազար դրամ, իսկ 2014-ին՝ 2.3 միլիոն դրամ:

Փոխոստիկանապետի կինը՝ Նարինե Պողոսյանը, ընդհանրապես ոչինչ չի հայտարարագրել. բոլոր ձևաթղթերը դատարակ են, և ենթադրվում է, որ նա ոչ եկամուտ ունի, ոչ խնայողություններ:

Հայտարարագրերից հայտնի  դառնում, որ Լևոն Երանոսյանի դուստրը՝ Իրինա Երանոսյանը, և եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, աշխատում են իր իսկ ղեկավարած ստորաբաժանումում՝ ՀՀ ոստիկանության զորքերում:

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ