Երևանի քաղաքապետարանը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Արիես Քեյթրինգ Սերվիս» ընկերության հետ՝ տոնական խնջույքները կազմակերպելու վերաբերյալ:
Համաձայն գնման վերաբերյալ փաստաթղթի՝ հյուրասիրությունը կազմակերպվել դեկտեմբերի 28-ին և 29-ին կազմակերպված միջոցառումների ժամանակ, որին մասնակցել են համապատասխանաբար շուրջ 300 և 400 հոգի:
Հյուրասիրությունը կազմակերպելու համար քաղաքապետարանը վճարել է 3 միլիոն 803 հազար դրամ (շուրջ 8000 դոլար):
Ա.Կ.