Ի՞նչ գումարներ ունեն ու ինչ նվիրատվություններ են ստանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծություն, շահերի բախման և էթիկայի կանոնների խախտման բացահայտում, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ չառնչվող էթիկայի կանոնների խախտման բացահայտում և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացում Հանրապետության նախագահին, Ազգային ժողով, սահմանադրական դատարան և գլխավոր դատախազին և այլն, և այլն: Մեր երկրում կա մի մարմին, ավելի հստակ՝ հանձնաժողով, որը պետք է այս բոլոր գործառույթներն իրականացնի, դա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է:

«Բացահայտում» բառն այս հանձնաժողովի գործունեության մեջ չի տեղավորվում, մի պարզ պատճառով՝ իր ստեղծման օրվանից՝ 2012թ. առ այսօր հանձնաժողովը որևէ բացահայտում պարզապես չի արել, միայն հրապարակել է պաշտոնատար անձանց հայտարարագրերը, անգամ՝ երբ դրանցում ակնառու են եղել խնդիրները, հանձնաժողովը չի էլ վերլուծել հայտարարագրերն ու պարզաբանումներ ներկայացրել: Համենայն դեպս, այս ուղղությամբ որևէ հաշվետվություն չեք գտնի հանձնաժողովի կայքում:

Ի՞նչ կազմ ունի հանձնաժողովը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն է Սիրանուշ Սահակյանը, անդամները՝ Արմեն Խուդավերդյանը, Արտակ Սարգսյանը, Էդգար Շաթիրյանը և Լիլիթ Պետրոսյանը:

472014 թվականի հունվարի 9-ից՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակված Սիրանուշ Սահակյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է MERCEDES-BENZ CLK 350 մակնիշի ավտոմեքենա, տիկին Սահակյանին հանձնված կամ վերադարձված փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8.2 մլն ՀՀ դրամ և 16 հազար եվրո:

Դրամական միջոցները 11,5 մլն ՀՀ դրամ, 23 հազար եվրո և 7200 ԱՄՆ դոլար:

2014թ.-ին հանձնաժողովի նախագահին վերադարձրել են 8,2 մլն ՀՀ դրամ, 16 հազար եվրո և 3200 ԱՄՆ դոլարի փոխառությունները: Նրա դրամական միջոցները տարվա սկզբում եղել ե 23 հազար եվրո, 7200 ԱՄՆ դոլար և 11,5 մլն ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում նվազել է եվրոյով և դրամով դրամական միջոցները՝ համապատասխանաբար հասնելով 20 հազար եվրո և 500 հազար ՀՀ դրամ, սակայն տիկին Սահակյանը կուտակել է 23 հազարի շվեյցարական ֆրանկ:

Հանձնաժողովի նախագահը նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներ ունի, 2014թ. դրանք կազմել են շուրջ 2 մլն ՀՀ դրամ:

Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության կամ ներկայացուցչական որևէ մարմնի անդամ կամ զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։

44Հանձնաժողովի անդամներից Արմեն Խուդավերդյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու բնակարան, փոխառություններ՝ 25 մլն և 50 հազար ԱՄՆ դոլարի չափով, նույնքան եղել են նրա դրամական միջոցները:

Արմեն Խուդավերդյանի դրամական միջոցները 2012թ. վերջում կազմել են 25 մլն ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար: Հաջորդ տարի ավելացել են 10 հազար ԱՄՆ դոլարով՝ փոխառության շնորհիվ:

2014թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 25 մլն ՀՀ դրամ և 80 հազար ԱՄՆ դոլար, իսկ վերջում համապատասխանաբար՝ 15 մլն ՀՀ դրամ և 90 հազար ԱՄՆ դոլար:

Նա նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է եկամուտներ:

Արմեն Խուդավերդյանի կինը՝ Զաբելա Իվանյանը 2012թ. վերջում ունեցել է 500 հազար ՀՀ դրամ և 75 հազար ԱՄՆ դոլար, էթիկայի հանձնաժողովի անդամի տիկնոջ դրամական միջոցները տարի առ տարի նվազել են, 2014թ. վերջում կազմել են 370 հազար ՀՀ դրամ և 65 հազար ԱՄՆ դոլար:

45Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը 2012թ.-ին 9 կետերով հայտարարագրել է նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցներ՝ 7000 ԱՄՆ դոլարի չափով: Հաջորդ տարի պարոն Սարգսյանը ստացել է 5 մլն ՀՀ դրամի նվիրատվություն:

Պաշտոնը ստանձնելիս պարոն Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու անավարտ (կիսակառույց) շինություն և նույնքան ավտոտնակ, բացի այդ նա հայտարարագրել է նաև HYUNDAI SONATA 2.0 մակնիշի ավտոմեքենա:

Հաջորդ հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2012թ. սկզբում այս անձի դրամական միջոցները կազմել են 13 մլն ՀՀ դրամ, իսկ վերջում՝ 600 հազար ՀՀ դրամ և 62 հազար ԱՄՆ դոլար, նա նաև գույք է օտարել՝ ստանալով 33 մլն ՀՀ դրամ:

2014թ. Արտակ Սարգսյանը օտարել է ավտոտնակ՝ 3,6 մլն ՀՀ դրամով, ինչպես նաև ձեռք է բերել KIA SOUL 1.6 մակնիշի ավտոմեքենա 7,2 մլն ՀՀ դրամով՝ շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար:

46Նրա դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 67 հազար ԱՄՆ դոլար և 400 հազար ՀՀ դրամ, իսկ վերջում նվազել՝ հասնելով 1600 ԱՄՆ դոլարի և 100 հազար ՀՀ դրամի:

Պաշտոնը ստանձնելիս այս հանձնաժողովի հաջորդ անդամը՝ Լիլիթ Պետրոսյանը հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար և մեկ բնակարան, այս պաշտոնում նրա դրամական միջոցները աճել են, հանձնաժողովի անդամը սկսել է տալ ու ստանալ փոխառություններ:

Այսպես 2013թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Լիլիթ Պետրոսյանի դրամական միջոցները տարվա սկզբում եղել են 20 հազար 500 ԱՄՆ դոլար և 4500 եվրո, իսկ տարվա վերջում՝ 25 հազար դոլար և 10 հազար եվրո

49 (1)2014թ. նա հանձնել ու ստացել է 5000 ԱՄՆ դոլարի և նույնքան եվրոյի փոխառություն, դրամական միջոցները սկզբում կազմել են 25 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո, իսկ տարվա վերջում՝ միայն 38 հազար ԱՄՆ դոլար:

Հանձնաժողովի վերջին անդամը Էդգար Շաթինյանն է, նա պաշտոնը ստանձնել է 2015թ.-ին: Ըստ հայտարարագրի՝ պարոն Շաթինյանն ունի բնակարան և ավտոտնակ, ինչպես նաև 1200 ԱՄՆ դոլար դրամական միջոց, բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 30 հազար ԱՄՆ դոլար:

Գ.Թ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ