Քաղաքապետարանի 9000 դոլարանոց Ամանորի հուշանվերը

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 15-ին հուշանվերի ձեռքբերման համար պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ընկերության հետ:

Գնման վերաբերյալ փաստաթղթից տեղեկանում ենք, որ գնվել է զարդարված տուփ և կողով՝  շոկոլադով, չրերով, թեյով, գինիով և կոնյակով: Նշվում  նաև, որ հուշանվերը պետք է լինի անվնաս, ձևավորված տուփով, միջի պարունակությունը՝ թարմ։

Հուշանվերի համար քաղաքապետարանը վճարել է  ավելի քան 4.3 միլիոն դրամ (շուրջ 9 000 դոլար):4

Թե ու՞մ է փոխանցվելու այս թանկարժեք հուշանվերը և ինչու՞ է գնումը կատարվել, դեռևս դեկտեմբերի 23-ին հարցում էինք արել քաղաքապետարան, սակայն մինչ այժմ պատասխան չենք ստացել:

Ա.Կ.
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ