ՀՀ կառավարության աշխատակազմը 2015-ի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել «Բոնապ» ընկերության հետ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արարողակարգային միջոցառումների շրջանակում ՀՀ կառավարության դահլիճում 29.12.2015 թվականի ժամը 12.00-ին տոնական ճաշկերույթի կազմակերպման համար: Ճաշկերույթը նախատեսված է եղել 350 անձի համար և «Բոնապ» ընկերության վճարվել է 3,1 միլիոն դրամ (շուրջ 6500 դոլար):
Նույն ընկերության հետ կառավարությունը դեկտեմբերի 29-ին կնքել է մեկ այլ պայմանագիր` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արարողակարգային միջոցառումների շրջանակում ՀՀ կառավարության դահլիճում 29.12.2015 թվականի ժամը 17.00-ին տոնական ճաշկերույթ կազմակերպելու համար: Ճաշկերույթը նախատեսված է եղել 250 անձի համար և վճարվել է 2,3 միլիոն դրամ (շուրջ 4800 դոլար):
Լուսանկարը` gov.am-ի:
Ա.Կ.