Կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Քանաքեռցու 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Վարդան Մ.-ն, ով նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի, 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ