Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը հարյուր հազար օրինակով հրապարակելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի երկրորդ կիսամյակում հատկացվելու է 33 մլն ՀՀ դրամ:
Այսօր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, իսկ կառավարությունը հաստատեց նման բովանդակությամբ որոշումը:
Նշվում է, որ որոշման ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հասարակությանը իրազեկել ՀՀ սահմանադրությունը: