Վարդենիսի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակի տնօրենի կողմից ինքնությունը չպարզված անձին Կառլեն Վ.-ի սոցիալական անապահովության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանք տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում դեռևս 2014 թվականի դեկտեմբերին հարուցվել է քրեական գործ և շուրջ մեկ տարի կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net