Լատվիայում եղել են դեպքեր, երբ փորձել են կաշառել հենց հակակոռուպցիոն բյուրոյի անդամներին

ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը այսօր «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողովի ժամանակ խոսեց խորհրդային նախկին չորս հանրապետությունների հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերից:

Նրա խոսքերով` Լատվիայում այս մարմինը կոչվում է Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրո, որի տարեկան բյուջեն 5 մլն եվրո է, այն ունի 130 աշխատակից. «Բյուրոն ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին, որը իրավունք ունի չեղարկել նրա զեկույցները, սակայն իրավունք չունի ազդել բյուրոյի աշխատակիցների գործոնեության վրա»,- նշեց պարոն Ատովմյանը:

Ներկայացնելով բյուրոյի գործունեության արդյունքում` նա փոխանեց, որ այդ շրջանակներում կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրվել Լատվիայի նախկին առողջապահության նախարարին, դատախազների, քննիչների, դպրոցի անդամների: Եղել են դեպքեր, երբ փորձել են կաշառել հենց բյուրոյի աշխատակիցներին,

Լիտվայում գործում է Հատուկ քննչական ծառայությունը, որը միայն անվամբ է նման մեր երկրի համանուն մարմնին: Այն նույնպես ծառայում է կոռուպցիայի դեմ պայքարին:

Հաջորդ երկիրը Մոլդովան է, փորձագետը ասաց, որ 2002թ.-ից սկսած այստեղ գործում է Ազգային հակակոռուպցիոն կենտրոնը:

Չորրորդ երկիրը Վրաստանն է, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի պաշտոնավարման ժամանակ այստեղ 2008թ. ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը կազմված է 38 անդամներից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ