«Տարվա քաղաքացին» 70-ամյա Հայկանուշ Թութունջյանն է

70-ամյա Հայկանուշ Թութունջյանն այս տարի արժանացավ «Տարվա քաղաքացի» մրցանակին՝ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության ժամանակ: Նշենք, որ կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ:

Մասնագիտությամբ  քիմիկոս  Հայկանուշ Թութունջյանը շուրջ 40 տարի աշխատել է «Նաիրիտ» գործարանում: Սակայն նա այժմ չի աշխատում: Այս տարվա փետրվարի 16-ից նրա հետ աշխատանքային պայմանագիրը միակողմանկիորեն լուծել են: Ասում է, թե, ճիշտ է, իրենք լավ մասնագետներ են, սակայն որպեսզի «Նաիրիտ»-ի պարտքերը չշարունակվեին կուտակվել, ավելի տարեց կադրերին ազատեցին աշխատանքից. «Եթե մենք պետք ենք Նաիրիտին, նրանք նորից մեզ կկանչեն: Եթե՝ չէ, ի՞նչ ասեմ…»:

Չվճարված աշխատավարձն ու  դրա հետևանքով գոյացած տոկոսագումարները ստանալու համար Հայկանուշ Թութունջյանը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) աջակցությամբ ապրիլի 2-ին դիմել էր դատարան:

«Նիստից առաջ այն փուլն էր սկսվել, որ գործարանի բոլոր աշխատողներին հարկադրում էին պայմանագիր կնքել, որ հրաժարվում են տոկոսներից: Տվյալ դեպքում հիմնական անկյունքարային նշանակություն ունեցող խնդիրն այն էր, որ գործատուն բարեխիղճ վերաբերմունք չրէ դրսևորում: Նա, որպես աշխատանքային իրավահարբերությունների լիիրավ մասնակից, պարտավոր էր բարեխղճորեն կատարել, նա շեղվել էր հիմնական պահանջից, չէր վճարել քաղաքացուն հասանելիք տոկոսները, որոնք կուտակվել էին ամիսներ չվճարված աշխատավարձի հետևանքով»,- նշում է ՀԵԻԱ իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը:

Քանի որ այս տոկոսագումարները նույնպես  քաղաքացու սեփականությունն են համարվում և դրանք չվճարելու դեպքում խախտվում էր կնոջ սեփականության իրավունքը, տիկին Հայկանուշը հրաժարվել է ստորագրել առաջարկվող պայմանագիրը և շարունակել է պայքարել՝ իր ոտնահարված իրավունքները վերականգնել դատական կարգով:

Դատական ակտով վերականգնվել են տիկին Հայկանուշի խախտված իրավունքները. դատարանը բավարարել էր կնոջ հայցապահանջն ամբողջությամբ՝ «Նաիրիտ»-ը պարտավորեցվել է վճարել թե աշխատավարձը, և թե հասանելիք տոկոսագումարները: Բռնագանման ենթակա ամբողջական գումարը շուրջ 1.5 միլիոն դրամ է:

 «Տիկին Հայկանուշը տվյալ դեպքում դարձել էր անբարեխղճության զոհ, և, ինչպես մենք գիտենք, անբարեխղճությունը ծնում է կոռուպցիա և հանդիսանում է կոռուպցիայի անքակտելի մասը: Եվ կոռուպցիայի դեմ պետք է պայքարի ցանկացած քաղաքացի,  քանի որչկա պատճառ սպասելու համար, մինչդեռ առկա են բազմաթիվ պատճառներ, որպեսզի սկսենք պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց Ա. Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռեպորտաժը՝ Աստղիկ Կարապետյանի

 Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ