Մրցանակ կանանց, որ պայքարում են հանուն իրենց իրավունքների…

Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն այս տարի արժանացավ «Տարվա ՔՀԿ» մրցանակին՝ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության ժամանակ: Նշենք, որ կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ:

Ռեկորդային չափերի հասնող հղիության և ծննդաբերության նպաստներ են տրվել կանանց 2013 թվականի ընթացքում. նման խնդիր էր արձանագրել Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվությունում:  Օրինակ էր բերվել, երբ կինը «Ղ-Տելեկոմ»-ից ստացել էր ավելի քան 30 միլիոն նպաստ, իսկ աշխատանքի վերջին 1 տարում 18 միլիոն դրամ պարգևատրում: Նշվում էր նաև, որ նպաստներ վճարվել են 1 կամ 2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց:

Թե ովքեր և ինչ պատասխանատվություն կրեցին այս հաշավետվության հրապարակումից հետո, հայտնի չէ, սակայն որոշ ժամանակ անց, սեպետմբերի 25-ին կառավարությունը հավանություն տվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով մայրության նպաստը էականորեն կրճատվում էր. միջին աշխատավարձի 100 տոկոսի փոխարեն  կինը կարող էր ստանալ առավելագույնս 80 տոկոսի չափով: Սակայն մի խումբ կանայք, ովքեր վստահ էին, որ կոռուպցիան զսպելու շղարշի տակ ոտնահարվում են իրավունքներն ու սոցիալակն բարդ վիճակի մեջ դնում իրենց, ոտքի ելան:

«Հաշվի առնելով, որ երբ նախագիծն առաջին անգամ շրջանառության դրվեց, որն իր մեջ վիճահարույց դրույթներ էր պարունակում՝ 40, 60, 80 համամասությունը՝ ծննդաբերության արձակուրդի վճարման հետ կապված, այն կարծես թե առաջ էր բերվել էր, որ որոշակի կոռուպցիոն ռիսկեր զսպվեն: Եվ եթե իմ հիշողությունը չի դավաճանում ֆինանսական հաշտարարի բյուլետենի գումարն էր շրջանառվում,  որ ցույց տրվի, թե ինչ մեծ գումարներ են շրջանառվում: Դա փոքր ինչ խաբկանք էր»,- ասաց Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:

Նախաձեռնության անդամ Աննա Հարությունյանը նշում է, որ այդ նպաստները վճարվում են այն հարկերից, որոնք այդ նույն կանայք տարիների աշխատանքի ընթացքում վճարում են պետությանը: Իսկ պետությունը ցանկանում է իր պոզիտիվ պարտավորություններից հրաժարվել և կնոջը միայնակ թողնել այն պահին, երբ նա խոցելի է.  «Կինը պլանավորում է երեխա ունենալ ու ենթադրում է, որ տվյալ ամիսներին կունենա ֆիքսված եկամուտ, նա արդեն պլանավորել է այդ եկամուտ: Եվ պատկերացրեք հղի կինը հասնում է դեկտեմբեր ամսին, և պարզվում է՝ «հոպ» իր ամբողջ պլանավորածը ջուրն է ընկել և ունենում  5 անգամ քիչ եկամուտ: Նախնական օրինագծով կինը մինչև 5-7 անգամ տուժում էր»:

Կանայք ընդունում են, որ պետական բյուջեի միջոցները սահմանափակ են և պետք է խնայողություններ անել, սակայն ինչու՞ այդ մասին կառավարությունը չի հիշում, երբ անարդյունավետ ու ռիսկային գնումներ է անում. «Երբ պետությունը բյուջեն ծախսում է անարդյունավետ, վատնում է այլ հարցերի վրա, բազմաթիվ խնդիրներ են.. գիտենք, ինչպես են կատարվում գնումների գործընթացը՝ ոչ թափանցիկ մի բանը որ շատ ավելի էժան կարելի գնել, ևայլն: Այսինքն երբ շատ անդրյունավետ է ծախսվույ բյուջեն և դա որևէ մեկին չի անհանգստացնում , դա է հիմնական պրոբլեմը, որ մենք ունենք բյուջե, որը բացարձակ անարդյունավետ է ծախսվում»,- նշում է նախաձեռնության անդամներից Տաթևիկ Դավթյանը:

Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները պնդում են, որ անբարեխիղճ էր նաև նման օրինագիծը առանց հանրային քննարկումների անմիջապես կառավարությանը նիստին ներկայացնելը. «Ես կասեի, որ հիմնական պրոբլեմը,  եթե գործընթացի տեսանկյունից նայենք, ոչ թափանցիկ գործելաոճն էր: Սա արդեն երկրորդ դեպքն էր, որ այս թեմայի վերաբերյալ օրենսդրական ակտերում փոփոխություն պիտի արվեր, և երկու անգամ էլ որևէ աշխատանք կանխավ հանրությանը ներգրավվելու չի եղել: 01:07-01:20 Եթե անգամ կառավարությունը նպատակ չի ունենում անելու գաղտնի, ապա երբ չի հանրայանացվում, անմիջապես տսացվում է չի հանրայանցնում, կա ցանկություն ամեն ինչ ծածկելու, արագ անելու, որ ոչ ոք չիմանա»:

Այս նախաձեռնության անդամների շնորհիվ, իվերջո, կառավարությունը ստիպված էր նահանջել. 2016 թվականին ուժի մեջ մտնող օրինագծի համաձայն՝ աշխատող կանայք կշարունակեն ստանալ մայրության նպաստը՝ միջին աշխատավարձի 100 տոկոսի հաշվարկով: Սահմանափակումներ կլինեն միայն 1 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացող կանանց դեպքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռեպորտաժը՝ Աստղիկ Կարապետյանի

 Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ