Միջադեպեր ու խախտումներ է արձանագրել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդություն է իրականացնում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասերում, ներկայացնում ենք արձանագրված միջադեպերն ու խախտումները:

12:54:52

07/15, Հանձնաժողովի նախագահ Կարինե Կարապետյանը հրաժարվում է արձանագրություն կազմել կուտակումների մասին: Տեղամասում պարբերաբար քաոս է: Կատարվել է տեսագրություն:

12:52:59

07/01 տեղամասում ընտրողներին ուղղորդում են եւ ներսում եւ դրսում:

12:50:23

29/25, տեղամաս են մտնում կողմնակի անձիք, որոնք ընտրողներ չեն ու այնտեղ գտնվելու իրավունք ունեցողների խմբերից չեն, եւ վերահսկում են ընտրության ընթացքը: Խախտումը հանձնաժողովը չի արձանագրում:

12:49:04

11/35 Դիտորդը հայտնում է, որ ընտրող` Զոյա Ապրեսյանը եկել է քվեարկության, սակայն իր փոխարեն արդեն քվեարկած են եղել: Խախտումը հանձնաժողովը չի արձանագրել:

12:47:19

30/27 տեղամասում 15-ից ավելի ընտրողների կուտակումներ են, հանձնաժողովի նախագահը հրաժարվում է վերացնել խախտումը։

12:46:07

10/20, տեղամասում Դիտորդի հետ զրույցի ընթացքում կրկնակի քվեարկության դեպքից զատ 12:40-ին ընտրատեղամասում թեժ կռիվ եւ բղավոցներ են եղել, Կոտայքի մարզից բերվել էին ընտրողներ լրացուցիչ ցանկերով քվերակելու համար: Տեղամասում էր նաեւ Զարուհի Բոստանջյանը:

12:44:09

08/25, Մի անձը երկու անգամ է քվեարկել: Լուսանկար կա, սակայն հանձնաժողովը խախտումը չի արձանագրել:

12:38:03

03/22, Երեք ընտրող` Հայկ, Աիդա, Տարոն Բրուսյանները եկել են ընտրության, սակայն իրենց փոխարեն արդեն ընտրել են, ստորագրված են եղել մատյաններում իրենց անունների դիմաց:

12:36:48

Դիտորդներին սկզբում խոչնդոտվել է ցուցակից քաղվածքներ անել, հետագայում թույլատրվել է: Կա գրանցամատյանի կնքման հետ խնդիրներ: Քվեախցիկի հետեւում կա դուռ, որը փակ է:

12:31:48

Տեղամասում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչ Անուշ Թովմասյանից ստացվել է ահազանգ, որ Աշտարակ քաղաքի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը որպես կողմնակի անձ մուտք է գործել տեղամաս եւ իրեն մոլորության մեջ գցելու փորձ արել՝ վստահեցնելով, որ օրենքը թույլ չի տալիս գրանցամատյանից ինֆորմացիա քաղել: Բացի այդ Անուշ Թովմասյանը հաղորդեց, որ ՀՀԿ անդամ Գեւորգ Եղիազարյանը շրջում է քաղաքի ընտրատեղամասերով եւ նույն կերպ մոլորություն տարածում: Գրանցամատյանին ծանոթանալն ու գրառումներ կատարելը արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել