Համայնքային բարեխղճության կառուցման գործիքը` համայնքներում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա այսօր այցելեց «Ինթեգրիթի Էքշըն» բրիտանական հասարակական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոյ Սանդերսը: Նա «Համայնքային բարեխղճության կառուցում» թեմայով ուսուցում անցկացրեց ՀԵԻԱ-ի աշխատողների և ուսուցանողների համար:
Ջոյ Սանդերսը խոսեց «Ինթեգրիթի Էքշըն»-ի կողմից հրապարակած գործնական ուղեցույցի մասին, որը վերաբերում է համայնքում բարեխղճության կառուցմանը:
Տիկին Սանդերսը նաև կիսվեց սեփական փորձով, նա պատմեց, որ «Ինթեգրիթի Էքշըն»-ը համայնքային բարեխղճության կառուցման վերաբերյալ մի շարք ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում և օգնել համայնքների բնակիչներին արդյունավետ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ, օրինակ՝ հիշեց, որ Աֆղանստանի գյուղերից մեկում կոռուպցիոն քայլերի արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինը 3 դպրոցներից միայն մեկն էր կառուցում, իրենց աշխատանքների շնորհիվ համայնքի ղեկավարությունը բոլոր դպրոցները կառուցեց:
Ջոյ Սանդերսը գտնում է, որ կոռուպցիայի չեզոքացնելու կամ նվազեցնելու հիմնական միջոցը՝ ներքևից վերև պայքարն է:
Ուսուցման մասնակիցները տիկին Սանդերսին ուղղեցին սեփական հարցերը, նրանք նաև անդրադարձան կազմակերպության կատարած աշխատանքներին, մասնավորապես խոսք գնաց նոտարական գրասենյակներում ՀԵԻԱ-ի կողմից կատարած մոնիթորինգից, որի արդյունքում նոտարական համակարգում բարեփոխումների սկիզբ դրվեց: