ՖԻՖԱ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են շվեցարական հյուրանոցում՝ միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը շարունակում էր ուժեղացված ծառայությունը Ցյուրիխի Baur au Lac հյուրանոցում, որտեղ մայիսին ՖԻՖԱ-ի մի քանի պաշտոնյաներ էին ձերբակալվել:
ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի երկօրյա հանդիպումը տեղի է ունենալու քաղաքում՝ բարեփոխումների շուրջ քվեարկություն անցկացնելու համար. «ՖԻՖԱ-ն այսօրվա իրադարձություններից տեղեկացավ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից»,- հայտարարել է ֆուտբոլային աշխարհի կառավարող մարմինը:
«ՖԻՖԱ-ն շարունակելու է համագործակցել ամերիկյան քննչական մարմինների հետ Շվեցարիայի կողմից թույլատրված օրենքների սահմանում, ինչպես նաև աջակցել Շվեցարիայի գլխավոր դատախազի վարած հետաքննությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Մայիսին, ՖԻՖԱ-ի յոթ պաշտոնյաներ ձերբակալվեցին նույն հյուրանուցում՝ ԱՄՆ-ի կոռուպցիայի դեմ վարած հետաքննության արդյունքում:
Շվեցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը հայտնել է, որ գիշերը ձերբակալված անձինք կասկածվում են ֆուտբոլային մրցաշարերի հետ կապված մարքեթինգային իրավունքները Լատինական Ամերիկայում, ինչպես նաև աշխարհի առաջնության ընտրական խաղերում վաճառելու մեջ. «Եվս երկու ՖԻՖԱ-ի պաշտոնյաներ այսօր ձերբակալվել են Ցյուրիխում»,- ասել է Շվեցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը:
Շվեցարիայի պաշտոնյաները հայտարարել են, որ հինգշաբթի ավելի ուշ կհրատարակեն ձերբակալվածների անունները և լսումների արդյունքները:
Պատրաստեց՝ Թեհմինե Մարդանյանը