ՖԻՖԱ-ն ցանկանում է փոխնախագահ Միշել Պլատինիին ցմահ հեռացնել ֆուտբոլից

Միշել Պլատինիի իրավաբանի խոսքերով՝ ՖԻՖԱ-ի փոխնախագահին կարող են ցմահ հեռացնել ֆուտբոլից: Նա 90 օրով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից մեղադրվելով կոռուպցիահի մեջ՝ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ միասին: Ներկայումս ՖԻՖԱ-ի հետաքննչական կոմիտեն ուսումնասիրում է որոշումը և մտադրված է հրապարակել այն հաջորդ ամիս: Այս մասին հայտնում է BBC News-ը:

60 ամյա Պլատինին մեղադրվում է այն բանում, որ անօրինական կերպով 1.35 մլն շվեցարական ֆրանկ է ստացել 79 ամյա Բլատերից տարիներ առաջ կատարած խորհրդատվական աշխատանքների համար: Նրանց խոսքերով` այս ամենը կատարվել է օրենքին համապատասխան, միայն ընդունել են, որ գրավոր պայմանագիր չի կնքվել:

Հետաքննչական կոմիտեն, որը գլխավորում է Հանս Յոախիմ Էկերտը, գործի վարույթը սկսել է երկուշաբթի օրը Էթիկայի հանձնաժողովի առաջարկությունները ստանալուց հետո: Ներկայումս Պլատինիին արգելված է մասնակցել Բլատերին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից ազատելու համար կազմակերպված արշավին, սակայն նա իր գործը ուղարկում է Մարզական արբիտրաժային դատարան:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ