Արդարացման որոշում Վերաքննիչ քրեական դատարանում՝ կաշառքի գործով

Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ՝ դատավոր Մխիթար Պապոյանի, դատավորներ Վազգեն Ռշտունի և Կարինե Ղազարյանի, այսօր կայացրեցին արդարացման դատական ակտ, որով բավարարվեց պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքը՝ Սահակ Հարությունյանի մասով:

Այս մասին մեզ հաղորդեց արդարացվածի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ Սահակ Հարությունյանը առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր էր ճանաչվել կաշառքի գործով, նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի ժամկետով, կալանքի տակ էր եղել 2 տարուց ավելի. «Ի սկզբանե պաշտպանական կողմը բազմիցս ներկայացվել է մեր փաստարկները, որ նա ընդհանրապես չի առնչվում մեղսագրված արարքի հետ, բոլոր հանգամանքները խոսում էին այն մասին, որ նա որևէ հանցագործություն չի կատարել, որևէ ապացույց նույնպես չկար, որ հիմք կտար դատարանին կայացնել մեղադրական դատական ակտ, այնուամենայնիվ դատարանը անհիմն դատավճիռ էր կայացրել»,- ասաց փաստաբանը:

Խոսելով արդարացման դատավճիռներից՝ նա նշեIMG_0119-440x293ց, որ մեր դատական համակարգում քիչ են դատավորները, ովքեր իսկապես արդարադատություն են իրականացնում, ըստ տիկին Պետրոսյանի այս կազմը հենց այդ դատավորներից է:

Նշենք, որ Սահակ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք 400 հազար ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ