Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը այս պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից: Նրա վերջին տարիների գույքի ու եկամուտների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում ենք ստորև.
2011 թ-իսկզբին ունեցել է 19.6 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 23.5 միլիոն դրամ: այս տարվա ընթացքում նրա եկամուտը գոյացել է աշխատանքի դիմաց վարձատրությունից՝ 6.9 միլիոն դրամ:
2012 թվականին նրա դրամական միջոցներն ավելացել են 2 միլիոն դրամով՝ դառնալով25.5 միլիոն դրամ: Իսկ ահա եկամուտը նվազել է. աշխատանքի դիմաց վարձատրությունից ստացվող եկամուտը եղել է 7.2 միլիոն դրամ:
Հաջորդ տարի՝ 2013-ին դրամական միջոցները նորից ավելացել են՝ 28.3 միլիոն դրամի հասնելով, իսկ միայն աշխատանքի դիմաց ստացված եկամուտը գրեթե չի ավելացել՝ 7.4 միլիոն դրամ:
Իսկ ահա 2014-ին Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները ավելի քան 10 միլիոն դրամով են աճել՝ դառնալով 38.5 միլիոն դրամ: Այնինչ՝ եկամուտը, որը գոյացել է միայն աշխատանքի վարձատրությունից՝ եղել է 9.1 միլիոն դրամ: Որևէ գույքի ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ նշումներ չեն եղել:
Գորիկ Հակոբյանի կինը՝ Գայանե Մելիքյանը 2011 թվականի սկզբին ունեցել է 13.2 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 18.2 միլիոն դրամ: Իսկ եկամուտները գոյացել են աշխատանքի դիմաց վարձատրությունից՝ 840 հազար դրամ և նվիրատվությունից՝ 5 միլիոն դրամ:
Իսկ 2012-ին Գայանե Մելիքյանը որևէ եկամուտ չի ունեցել, սակայն դրամական միջոցները ավելացել են՝ 18.2 միլիոնից դառնալով 22.8 միլիոն դրամ (4.6 միլիոն դրամով ավելացել են):
2013-ին նրա դրամական միջոցները չեն ավելացել, եկամուտ չի ունեցել: Իսկ ահա 2014-ին ԱԱԾ տնօրենի տիկինը 19 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է նվեր ստացել և դրամական միջոցները շարունակել են ավելանալ՝ տարեվերջին ունեցել է 24.5 միլիոն դրամ: Սակայն, միևնույն ժամանակ, բացի նվիրատվությունը, եկամտի այլ աղբյուրներ չի ունեցել:
Ա.Կ.
Իրավաբան.net