2015 թվականի նոյեմբերի 23-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի ՔՀԿ-ների խումբը «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում կազմակերպեց կլոր սեղան-քննարկում «Ներքաղաքային ուղևորափոխադրումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» թեմայով:
Քննարկմանը ներկա էր Վանաձորի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էռնեստ Գևորգյանը, ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, փաստաբանական գրասենյակներից:
Քննարկման ընթացքում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի ՔՀԿ-ների խմբի անդամները հանդես եկան ոլորտին վերաբերվող զեկույցներով, ինչից հետո ներկաների միջև ծավալվեցին քննարկումներ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրեցին ոլորտում առկա խնդիրները, իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկեցին խնդիրների լուծման տարբերակներ:
Քննարկման ավարտին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները և Վանաձորի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էռնեստ Գևորգյանը պայմանավորվածություն ձեռք բերեցին այն մասին, որ Վանաձոր քաղաքում առաջիկայում կայանալիք` ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքում կնքվող պայմանագրերի նախագիծը կքննարկվի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ