Ի՞նչ աղբյուրներից են գոյանում ՍԴ նախագահի և նրա կնոջ եկամուտները

Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնում աշխատում է շուրջ 20 տարի, նա պաշտոնը ստանձնել է 1996 թվականի հունիսին: Սակայն  նրա գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են միայն վերջին տարիքների մասով:

Այսպիսով, 2011 թվականի տարեսկզբին  Գագիկ Հարությունյանն, ըստ ներկայացրած հայտարարագրի, ունեցել է 4.8 միլիոն դրամ, 5600 դոլար, 3500 եվրո: Տարեվերջին ունեցել է 5.7 միլիոն դրամ, 5200 դոլար և 2700 եվրո:  Այս տարվա ընթացքում աշխատանքի դիմաց վճարներից նրա եկամուտը կազմել է ավելի քան 12 միլիոն դրամ: Ունեցել է նաև այլ եկամուտ՝ 1500 եվրոյի չափով:

2012 թվականին նրա դրամական միջոցները նվազել են, տարեվերջին ունեցել է 3.8 միլիոն դրամ, 2200 դոլար և 1700 եվրո: Այս տարի նույնպես նրա եկամուտների զգալի մասը ստացվել են աշխատանքի դիմաց վարձրատրությունից՝ 12.3 միլիոն դրամ: Այլ եկամուտներ չի ունեցել:

2013 թվականին դրամական միջոցներն ավելացել են. տարեվերջին 4.7 միլիոն դրամ է ունեցել  և 3600 դոլար: Սակայն չկա որևէ նշում 2012-ի վերջին առկա 1700 եվրոյի մասին: 2013-ին էլ եկամուտները գրեթե անփոփոխ են մնացել, շուրջ 12.2 միլիոն դրամ ստացել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից և 300 եվրո՝ որպես հեղինակային վարձատրություն:

2014-ի ընթացքում ՍԴ նախագահի դրամական միջոցները շարունակել են աճել՝ տարեվերջին ունեցել է 6.3 միլիոն դրամ, 5200 դոլար և 2800 եվրո: Այս տարի ավելացել են նաև եկամուտները՝ 13.5 միլիոն դրամ ստացել է աշխատանքի դիմաց վարձատրությունից և 1440 եվրո՝ որպես միանվագ վճար:

Այս տարիների ընթացքում Գագիկ Հարությունյանը որևէ գույք չի օտարել և ձեռքբերել՝ համաձայն ներկայացված հայտարարագրերի:

Նրա կինը՝ Անահիտ Խաչատրյանը, 2011 թվականի տարեսկզբին ունեցել է 350 հազար դրամ և 2100 դոլար, իսկ տարեվերջին՝ 300 հազար դրամ և 1900 դոլար: Սակայն այս տարվա ընթացքում նա որևէ եկամուտ չի ունեցել: 2012 թվականին նույնպես նա եկամուտ չի ունեցել, իսկ դրամական միջոցները գրեթե շարունակել են անփոփոխ մնալ. տարեվերջին ունեցել է 300 հազար դրամ և 1700 դոլար:Desktop10

Իսկ ահա 2013-ին ՍԴ նախագահի տիկնոջ եկամուտներն ու դրամական միջոցները ավելի քան 15 անգամ մեծացել են՝ ի տարբերություն նախորդ տարվա: Մասնավորապես, տարեվերջին նա ունեցել է 5.4 միլիոն դրամ և 2300 դոլար: Նա  5.4 միլիոն դրամի եկամուտ է ունեցել շահաբաժնից: Ի դեպ, դրա առկայության մասին ինչպես 2013, այնպես էլ նախորդ տարիների հայտարարագրում որևէ նշում չկա:

2014 թվականին Անահիտ Խաչատրյանի դրամական միջոցներն ու եկամուտները շարունակել են աճել: Տարեվերջին ունեցել է 7.5 միլիոն դրամ և 15200 դոլար: Իսկ եկամուտը այս տարի նույնպես ստացվել է շահաբաժնից՝ 6.8 միլիոն դրամ:  Ի դեպ, 2014-ի ընթացքում նա  10 հազար դրամով նա բաժնետոմս է գնել և նույնքան դրամով էլ այն օտարել է:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ