Ինչպե՞ս ուղղել ծննդյան վկայականում տեղ գտած սխալը

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գրավոր դիմումը շահագրգիռ կամ սահմանված կարգով լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրի կամ քաղաքացիական կացության ակտի գրառումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին:

.Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումում պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները.

ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը.

բ) քաղաքացիական կացության ակտի գրառման այն տվյալները, որոնց մեջ դիմողը խնդրում է ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարել:

 Դիմողը ստորագրում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը և նշում է այն ներկայացնելու ժամանակը:

Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, որը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ ենթակա է փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթեր: Դիմողը պետք է ներկայացնի անձը հաստատող և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել